Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
25.05.2023 | 20:24Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):
Twitter-ում գերատեսչության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով 18։02-ին Պյուտուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,96 կմ խորության վրա։