Քանի՞ տարի պիտի էս ցավերով ապրեմ․ պատերազմում վիրավորված 21-ամյա Եղիշեն վիրահատության գումար չունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
Բոլորը

21-ամյա Եղիշե Գրիգորյանը երեք ամսվա զինծառայող էր, երբ պայթեց 44-օրյա պատերազմը։ Հիշում է՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից երկու օր առաջ տեղեկացվել էին հնարավոր հարձակման մասին։ Ասկերանում որպես վարորդ ծառայություն իրականացնող Եղիշեին ռազմական գործողությունների մեկնարկից երկու շաբաթ անց հրահանգվել է Աղդամ գնալ։ Արկերի ձայնը մինչև հիմա Եղիշեի ականջներում է։ Ասում է՝ աչքի առաջ պայթել է դիմացից ընթացող «Կամազ» մակնիշի մեքենան, դրանից հետո նահանջի հրաման են լսել։

«Իմ առաջին գործողությունն այն էր, որ ես իջա, մեքենան բացեցի, որ զորքը իջնի։ Դրանից հետո ասացի՝ փախե՛ք, զենքս վերցնեմ՝ գամ։ Դուրս եկա, վազեցի տղերքի կողմը, ձախից պայթյուն հրաման լսեցինք, և արկը պայթեց տղաների վրա»,- պատմում է Եղիշեն։

Նա ասում է՝ հետդարձի հնարավորություն չուներ, ճանապարհը պայթեցրել էին, ստիպված էին նույն ճանապարհով առաջ գնալ։ Թութակ սարի հատվածում Եղիշեն վիրավորվել է։

«Մոտավորապես 300 մետր վազելով իջանք ու էլի պայթյուն հրաման լսեցինք։ Պառկեցինք սարի վրա, հետո արկի ձայն լսեցինք, մտածեցինք՝ անցավ գնաց, ուզեցի վեր կենամ, բայց ընկա»,- ասում է Եղիշեն։

Եղիշե Գրիգորյանը ծնողների և քույրերի հետ վարձով է ապրում, աշխատում է որպես առաքիչ, բայց գլխում մնացած բեկորը զգացնել է տալիս։ Ասում է՝ երկար չի կարողանում աշխատել, ծանր իրեր չի կարողանում տեղափոխել։ Ծրագրավորում է սովորել, բայց համակարգչի առջև էլ երկար նստել չի կարողանում՝ գլուխն ու աչքերը ցավում են, ցավազրկողներն անգամ չեն օգնում․ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ։ Հայաստանում, Եղիշեի խոսքով, հրաժարվել են վիրահատել, արտերկրում պիտի վիրահատվի, սակայն թանկ արժե։ Պետությունը, նրա խոսքով, չի օժանդակում, ասում է՝ դժվարությամբ է հասել նրան, որ զինգրքույկում նշում լինի՝ պատերազմի մասնակից է։ Միայն միանվագ 500․000 դրամ է ստացել՝ որպես պատերազմում վիրավորված զինվոր։

«Եթե հնարավորություն լիներ այդ գումարը հավաքելու․․․ Չգիտեմ՝ քանի տարի պիտի էս ցավերով ապրեմ, որ վիրահատությանս գումարը կարողանամ հավաքել»,- ասում է Եղիշեն։

Պատերազմից հետո շատ բարերարներից է խոստումներ լսել, բայց դրանք միայն խոստում են մնացել։ Խնդրում տեղաշարժ գրանցվել է Վաշինգտոնում գործող հայկական կազմակերպություններից մեկի ջանքերով։ Եղիշեի վիրահատության համար անհրաժեշտ գումարի մի մասը հավաքվել է, բայց միայն վիրահատության գումարը 11 հազար դոլար է կազմում։

44-օրյա պատերազմում հրաշքով ողջ մնացած Եղիշե Գրիգորյանը հիմա միայն մեկ բանի մասին է երազում՝ ազատվել ողնուղեղի ու գլխուղեղի մեջտեղում մնացած չարաբաստիկ բեկորից և ապրել լիարժեք կյանքով։ Ասում է՝ վիրահատությունն Իսրայելում պիտի իրականացվի, բժշկի հետ արդեն խոսել են, մնում է միայն գումարը հավաքվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան