Վաշինգտոնում բացվեց Սմիթսոնյան ժողովրդագրական փառատոնը

Լուրեր

28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ս.թ. հունիսի 28-ին կայացավ «Հայաստան. կերտելով օջախ» 2018թ. Սմիթսոնյան ժողովրդագրական փառատոնի բացման ընդունելությունը, հյուրընկալելով միջազգային հյուրերի և բարձրաստիճան պատվիրակների: Փառատոնը Հայոց մշակույթի, երաժշտության, արվեստի, ուտեստների ու գինու ցուցադրություն է: Երեկոյի բացման արարողությունը հովանավորել էին Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) և Հայաստանի ծառատունկ ծրագիրը (ՀԾԾ): Աշխարհի բոլոր ծայրերից հյուրերը հավաքվեցին Աֆրիկյան ամերիկյան պատմության և մշակույթի ազգային թանգարանում, Վաշինգտոնի Ազգային կենտրոնում:

Սմիթսոնյան ժողովրդագրական փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին և Համագումարի նախագահ Քերոլին Մուգարը դիմավորեցին հյուրերին և ողջունեցին նրանց բացման ընդունելությանը: Մուգարը շնորհակալություն հայտնեց Սմիթսոնյանին այս հսկայածավալ փառատոնի համար, ընդգծելով Հայաստանի նվաճումները ու ողջունեց որպես ՀՀ նախագահ առաջին անգամ Միացյալ նահանգներում պաշտոնական այցի եկած մեծարգո դր. Արմեն Սարգսյանին:

«Հայաստանն այս տարի նշում է շրջադարձային իրադարձություն. որպես նորագույն ազգ ձևավորվելու 100 տարին, և որպես  երիտասարդ ազգ՝ ժողովրդավարության ու անկախության քառորդ դարը», – ասել է Մուգարը: «Հայաստան. կերտելով օջախ» փառատոնի շրջանակներում տոնում ենք դարերի խորքից մեզ հասած Հայաստանի երաժշտությունը, արվեստը, ուտեստները, գինին և մշակույթը:  Ըստ էության, մեծարում ենք Հայաստանի ժողովրդին, նրա ոգին և անկեղծ հյուրընկալությունն նրանց օջախներում: Նոր ազգի կյանքում, Ամերիկայի և ամերիկացիների համար սա հետաքրքրական ու կարևոր ժամանակ է հարաբերվելու Հայաստանի և հայերի հետ: Ես հավատում եմ Հայաստանում ուղղակի շոշափելի ներդրումներին, ինչը գործնականում պարարտ հողում սերմ ցանել է: Ես հավատ եմ ընծայում Հայաստանի ժողովրդի հանդեպ, նրա բազում տաղանդների հանդեպ, նրա միրգ աճեցնելու ու գինի պատրաստելու մղման, և ծառերով լի ու անապակ ջրով առատ առողջ միջավայր խթանելու հանդեպ: Խնդրում եմ միանալ ինձ այս յուրահատուկ պահին` փոխգործակցելու Հայաստանի ամենաթանկ ռեսուրսների, հյուրընկալության, օջախի և նրա ժողովրդի հետ», – եզրափակել է Մուգարը:

Խոսքն ուղղելով հավաքվածներին, Նախագահ Սարգսյանը բոլորին շնորհակալություն հայտնեց հաջողված ժողովրդագրական փառատոնի և «օջախ կերտելու» նրանց նվիրվածության համար, ինչն այդքան համահունչ էր փառատոնի թեմային: Նա խոսեց ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մասին, երբ դեռևս 400 տարի առաջ Վիրջինիա նահանգում գտնվող Ջեյմսթաունում բնակություն հաստատեց Մարտին անունով մի հայ՝ Մարտին Հայը, և թե ինչպես Հայոց Ցեղասպանությունից փրկվածները վերստին կերտեցին իրենց օջախները Ամերիկայում, և այսօր նրանք Ամերիկայի հպարտ քաղաքացիներ են: Ներկաները ոտընկայս ծափահարեցին նախագահ Սարգսյանին` ելույթի խոսքի համար:

 

 Ի թիվս այլոց, որպես հյուր ներկա էին ԱՄՆ  դեսպան Ռիչարդ Միլս կրտսերը., ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) առաքելության Հայաստանում տնօրեն Դեբորա Գրեյզերը, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը  (դեմոկրատ, Նյու Ջերսիից), կոնգրեսական Դագ Լամբորնը (հանրապետական, Կոլորադոյից), կոնգրեսական Ջիմ ՄաքԳովերնը (դեմոկրատ , Մասսաչուսեթսից), ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:

 

 Հավաքվածները վայելեցին Միքայել Ոսկանյան և ընկերներ` Երևանում տեղակայված էթնո-ջազ և ժողովրդական համույթի հատուկ կատարումը: Խումբը ստեղծվեց 2011թ-ին, նպատակադրվելով ջազը ներկայացնել թառի միջոցով, այդպիսով նրանք անմիջապես առանձնացան համաշխարհային երաժշտության մեջ` որպես թարմ և ժամանակակից հնչողություն: Թեև թառը պատմականորեն հնչել է որպես ավանդական հայկական ժողովրդական երաժշտություն, Ոսկանյանի խումբն այս գործիքին հաղրոդեց նոր ինքնություն և արդյունքում ստեղծեց մի նոր ժանրի երաժշտություն, որ միահյուսելով հինն ու նորը, կերտեց հայ դասական մեղեդիներից սերած ջազ, ժողովրդական ու ռոք երաժշտության մի լիովին եզակի և դյութիչ խառնուրդ: 

 

 Հայ մշակույթի առանձնահատկությունները ներկայացնելուց զատ, այս տարվա ժողովրդագրական փառատոնում ցուցադրվում է նաև «Կատալոնիա. ավանդականն ու ստեղծագործականը Միջերկրական ծովից»: