Ալիևն ադրբեջանցի պատգամավորներին ուղարկել է Էրդողանի օգտին ձայներ հավաքելու․ Թուրքիայի ընդդիմության բողոքը

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է միջամտել Թուրքիայում նախագահական ընտրությունների գործընթացին։ Մասնավորապես, գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Անկարայից պատգամավոր Յըլդըրըմ Քայան հայտարարել է, որ ադրբեջանցի պատգամավորները գնացել են Իգդիր և քաղաքացիներին խնդրել ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել գործող նախագահ Թայիփ Էրդողանի օգտին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Աղրիից գնացել էի Իգդիր՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի համար։ Իգդիրի մեր քաղաքացիներից տեղեկացա, որ Ադրբեջանից և Նախիջևանից որոշ պատգամավորներ եկել են Իգդիր և միջամտել ընտրություններին՝ ձայներ խնդրելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար։ Մեր եղբայրությանը հարիր չէ խառնվել Թուրքիայի ներքին գործերին»,- ասել է Քայան։

Նա նշել է, որ ձայներ են ուզում հավաքել Ստամբուլում, Իզմիրում, որտեղ Էրդողանն առաջին փուլում քիչ ձայներ է ստացել։

«Ադրբեջանում մեր եղբայրները նույնպես պետք է հոգ տանեն իրենց քաղաքական գործիչների մասին, պետք չէ խառնվել Թուրքիայի ներքին գործերին։ 2018-ին Նիդեռլանդներում և Գերմանիայում ընտրություններում քաոս էիք անում, Էրդողա՛ն, ինչո՞ւ եք Նախիջևանից և Ադրբեջանից պատգամավորների բերում այստեղ և ձեզ համար ձայներ խնդրում»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ մայիսի 28-ին Քեմալ Քըլըչդարօղլուն հաղթելու է։

Հավելենք, որ Թուրքիայում նախընտրական արշավի մեկնարկից ի վեր ադրբեջանական ամբողջ պետական քարոզչությունը, ինչպես նաև Թուրքիայում գործող Բաքվի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցները լծված են Ռեջեփ Թայիփ Էրդողանի քարոզարշավին սատարելու գործին։ Այս արշավին միացել է նաև անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն ապրիլի 29-ին մեկնել էր Անկարա և հայտնել ընտրություններում Էրդողանին իր աջակցության մասին։ Սրա հետևանքով թուրքական հասարակությունում մեծանում է դժգոհությունը, որ պաշտոնական Բաքուն խառնվում է Թուրքիայի ներքին գործերին։

Էմմա Չոբանյան