ՔՊ-ականները պատասխանում են Արայիկ Հարությունյանին. Արցախը նրանց համար կարմիր գիծ չէ՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն իր դիրքերը շարունակաբար թուլացնելու ճանապարհով է գնում։

«Կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին»,- հայտարարել է Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մի քանիսն այսօր Ազգային ժողովում Factor TV-ի հարցերին ի պատասխան հայտարարեցին, որ ոչ միայն չեն կիսում Արայիկ Հարությունյանի դիրքորոշումը, այլև երկու ձեռքով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանի մոտեցումները։

Արայիկ Հարությունյանի կոչին, որ Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատասխանում է՝ ՀՀ իշխանությունների համար կարևոր է ՀՀ պետական շահը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Գուրգեն Արսենյանի այս հայտարարությունը խիստ մտահոգիչ է համարում՝ շեշտելով զրկանքները, որ արդեն հինգ ամիս է՝ կրում են արցախցիները։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հավաստիացնում է, թե քաղաքացիներն իրեն վստահեցնում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հարցում կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին։

Հակոբ Արշակյանն ասում է՝ թե ինչ կասեն կամ չեն ասի Արցախի իշխանություններից ինչ-որ մարդիկ, ՀՀ-ն վճռական է իր սուվերենությանն առնչվող հարցերում որոշումներ կայացնելիս։ Իշխանական պատգամավորը, միաժամանակ, նշում է՝ պայքարում են, որ խաղաղության պայմանագրում նաև արցախահայությանն առնչվող խնդիրները ներառեն։

Արցախահայության իրավունքներին ու անվտանգությանն է անդրադարձել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի առաջին տեղակալը՝ նշելով, որ Վաշինգտոնը Երևանին ու Բաքվին առաջարկներն է ներկայացրել ամենավիճելի հարցերի լուծման վերաբերյալ։ Առաջարկներում, ըստ ամերիկյան կողմի, ներառված է նաև զորքերի հայելային հետքաշման հարցը։ Երևանն առայժմ չի մեկնաբանում վաշինգտոնյան առաջարկները։

Այս ֆոնին ՔՊ-ական Գևորգ Պապոյանը հայտարարում է՝ հայերը պետք է ընտրեն կա՛մ խաղաղությունը, կա՛մ պատերազմը՝ շեշտելով, որ պատերազմի դեպքում ծանր կորուստներ են սպասվում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել ո՛չ Արայիկ Հարությունյանի, ո՛չ էլ ավելի վաղ Արցախի խորհրդարանի պատգամավորի քննադատություններին, ըստ որոնց՝ անթույլատրելի է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, միայն կոչ է արել պատրաստակամ լինել Բաքվի հետ բանակցային գործընթացի հարցում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան