ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական բանակցությունն անբավարար է․ պիտի ներառվեն նաև հասարակությունները․ Մարգարիտա Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 12:04
Հայաստանում սննդամթերքի, կոշկեղենի, ավտոպահեստամասերի և այլ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր են իրականացվում
18.11.2026 | 12:01
Nvidia-ն մերժել է Ջենսեն Հուանգի՝ գլխավոր տնօրենի պաշտոնին վերադառնալու առաջարկը
18.11.2026 | 11:52
Ինչքա՞ն է բյուջեի ճեղքվածքը այս տարի․ Նարեկ Կարապետյանը՝ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 11:44
Բայրամովը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացն է քննարկել
18.11.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.11.2026 | 11:38
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը․ ՀՌՀ-ի անունից մեկնաբանություններ են հրապարակվել
18.11.2026 | 11:31
Ուկրաինան Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարանների է հարվածել․ տուժածներ կան
18.11.2026 | 11:22
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
Բոլորը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր առկա քաղաքական մակարդակի բանակցություններն անբավարար են, պիտի ներառվեն նաև հասարակությունները»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասում է ԱՄՆ Ջորջ Մեյսոն համալսարանի դասախոս, Խաղաղաշինության պրակտիկայի կենտրոնի գործադիր տնօրեն, դոկտոր Մարգարիտա Թադևոսյանը։

Հայաստանը և Ադրբեջանն ակտիվորեն բանակցում են՝ հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 ք/կմ տարածքով, որի մեջ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքը՝ 29,800 ք/կմ-ով։ Միաժամանակ, ըստ Փաշինյանի, իրավունքների և անվտանգության շուրջ միջազգային մեխանիզմով խոսակցություն պիտի լինի Բաքվի և Ստեփանակերտի միջև։

Ըստ կոնֆլիկտաբանի՝ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքի հաղթահարումն ուտոպիա չէ, բայց տևական ժամանակ է պետք․ «Ուրախ եմ, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը մատնանշում է Ադրբեջանի ղեկավարության կողմից ծայրահեղ ատելության խոսքը հայերի հանդեպ, ինչը կարող է որոշակի ռեֆլեքսիա ստեղծել այնտեղ։ Ադրբեջանի ժողովուրդը ևս զոհ է ավտորիտարիզմի ռեպրեսիաների, և միջազգային հանրությունը պիտի ապահովի ադրբեջանցիների ազատությունը և իրավունքները, ինչը կօգնի նաև մեր խնդիրների լուծմանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան