Եթե կալանավորման որոշումներն այդքան շատ լինեին, բողոք չէր լինի «բռնել-բաց թողնելու» վերաբերյալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

«Նախկին մերձիշխանական շրջանակներից խոսքային, բառային կամ այլ ձևերով հարձակումներ են տեղի ունենում այն անձանց նկատմամբ, հատկապես դատավորի թեկնածուների, որոնք որոշում են ինքնաառաջադրվել դատական կազմում։ Նրանց գնահատմամբ՝ այս թեկնածուները գնում են «հայրենադավ» իշխանությունների հետ համագործակցելու, մինչդեռ դատավորը մասնագիտական գործունեություն է, և յուրաքանչյուրն իրավունք ունի մասնագիտական առաջխաղացման ձգտելու»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը։

«Այստեղ խոսվում է այն մասին, որ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկանծուները ՔՊ թեկնածուներ են, սակայն Սահմանադրության համաձայն՝ որևէ խմբակցություն չի կարող ներկայացնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու։
Խոսվում է նաև դատարանների անկախության մասին․․․ Մենք էլ ենք խոսում, բայց մենք, խոսելուց բացի, նաև բարեփոխումներ ենք իրականացնոմ, չգիտես ինչու, մեր կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումներն այստեղ որակվեցին դատավորի անունով, որը մեր իշխանության օրոք չի նշանակվել և մեր կողմից է ամենաշատը քննադատվել․․․ » ,- նշեց Տիգրանյանը։

Ինչ վերաբերում է կալանքի սանկցիաներին, պատգամավորը նշեց․ «Եթե դատական ատյաններում կալանավորման որոշումներն այդքան շատ լինեին, որքան ընդդիմադիր գործընկերներն են ասում, թե ամեն գործով կալանք է դրվում, ապա հանրային դժգոհություն չէր լինի «բռնել-բաց թողնելու» վերաբերյալ։

Սա նշանակում է, որ իշխանությունը դատարանների վրա ազդեցություն չունի, և նրանք անկախ են իշխանություններից, և երկրորդ՝ գործում է գրավի ինստիտուտը, ինչը շատ լավ է, մենք պետք է խրախուսենք խափանման միջոցների այլընտրանքի կիրառումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։