Էրդողանին աջակցած Օղանի դաշնակիցը հայտարարել է ընտրությունների 2-րդ փուլում Քըլըչդարօղլուին սատարելու մասին

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Փախստականների դեմ պայքարող  թուրքական «Հաղթանակ» (Զաֆեր) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին սատարելու մասին։ Որոշումը կայացվել է մայիսի 14-ի ընտրությունների առաջին փուլից հետո մի շարք հանդիպումներից հետո, գրում է Bianet-ը։

«Թուրքիայի ապագայի համար յուրաքանչյուր կուսակցություն և կուսակցության ղեկավար պատասխանատվություն է կրում։ Մենք նստել և խոսել ենք։ Մենք դրական արդյունքների հասանք։ Ես շնորհակալ եմ Օզդաղին և նրա գործընկերներին»,-կուսակցության կենտրոնակայանում հրավիրված համատեղ ասուլիսում ասել է Քըլըչդարօղլուն։

Օզդաղն էլ հավելել է, որ «13 միլիոն անօրինական ներգաղթյալների վերադարձը իրենց երկրներ Թուրքիայի ամենամեծ խնդիրն է»։

«Մենք որոշել ենք երկրորդ փուլում աջակցել Քըլըչդարօղլուին։ Շնորհավորում եմ։ Եթե ցանկանում եք, որ Թուրքիան մնա Թուրքիա, և եթե ցանկանում եք ձեր երեխաներին վստահորեն ուղարկել արտերկիր, աջակցեք Քըլըչդարօղլուն և այն քաղաքականությունը, որը մայիսի 28-ի ընտրություններում հետ կուղարկի 13 միլիոն փախստականներին»,- ասել է Օզդաղը։

Մայիսի 14-ի ընտրություններում «Հաղթանակ» կուսակցությունը ստացել է խորհրդարանական ձայների 2,23 տոկոսը։ ATA-ի մաս կազմող «Հաղթանակ» (Զաֆեր), «Արդարություն» (Ադալետ), «Իմ երկիրը» (Ուլքեմ) կուսակցություններն ու «Թուրքիայի դաշինքը» նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցում էին Սինան Օղանի թեկնածությամբ։

Ընտրություններում Օղանը, որը հավաքել էր ձայների հինգ 5 հայտարարել է Էրդողանին աջակցելու մասին։

Ի դեպ, դաշինքի մաս կազմող «Արդարություն» կուսակցությունը նույնպես ավելի վաղ հայտարարել է ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուին սատարելու մասին։

Էմմա Չոբանյան