Թուրքիայում բողոքները սրվում են՝ Էրդողանի դաշինքով զինյալների հետ կապված իսլամիստական կուսակցության խորհրդարան անցնելու պատճառով

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վիճահարույց դաշինքը «Ազատ գործ» կուսակցության (HÜDA-PAR) հետ և վերջինիս ներկայացվածությունը Թուրքիայի խորհրդարանում լայնածավալ տարաձայնություններ և բազմաթիվ բողոքներ է առաջացրել ամբողջ Թուրքիայում, գրում է Turkish Minute-ը։

Այս վրդովմունքի արմատները բխում են «Հիզբոլլահ» կոչվող ծայրահեղական զինյալ խմբավորման հետ HÜDA-PAR-ի կապերից և սոցիալական հարցերի նկատմամբ նրա հետադիմական դիրքորոշումից։ Սրանք  գործոններ են, որոնք, շատերի կարծիքով, հակասում են ժողովրդավարական սկզբունքներին: ԱԶԿ-ի դաշինքը HÜDA-PAR-ի հետ շարունակում է գերիշխել հանրային քննարկումներում ընտրությունների երկրորդ փուլի մոտենալուն զուգահեռ՝ առաջացնելով դիմադրություն և համատարած դժգոհություն:

Թուրքիան պատրաստվում է մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Պաշտոնական տվյալներով՝  գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին փուլում հավաքել է ձայների 49,52 տոկոսը, իսկ ընդդիմադիր դաշինքի «Ազգային դաշինք» կուսակցության թեկնածու Քեմալ  Քըլըչդարօղլուն՝ 44,88 տոկոսը։ Խորհրդարանական ընտրությունների  ոչ պաշտոնական արդյունքների համաձայն՝ Հանրային դաշինքը, որում ընդգրված են Էրդողանի իշխող ԱԶԿ-ն, նրա ծայրահեղ աջ դաշնակից Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP), իսլամիստական Նոր բարեկեցություն կուսակցությունը (YRP) և ազգայնական Մեծ միասնություն կուսակցությունը (BBP), ապահովել է խորհրդարանական մեծամասնություն՝ ստանալով 600 մանդատներից 321-ը։ HÜDA-PAR-ն ընտրություններում ապահովել է չորս տեղ խորհրդարանում՝ ընտրվելով ԱԶԿ-ի թեկնածուների ցուցակներից։

«Հիզբոլլահի» հետ HÜDA-PAR-ի ենթադրյալ կապերնարժանացել է հասարակության տարբեր շերտերի կոշտ քննադատությանը: «Հիզբոլլահ»-ը ծայրահեղական զինյալ խմբավորում է, որը Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այն մեղադրվում է առևանգումների, խոշտանգումների և սպանությունների մեջ, որոնք հիմնականում ուղղված են քրդական քաղաքական շարժումների հետ կապ ունեցող անձանց դեմ: 2002 թվականին զինված ապստամբությունը դադարեցնելու որոշումից հետո «Հիզբոլլահի» հետ կապեր ունեցող անձինք 2003 թվականին հիմնեցին մի ասոցիացիա, որը հայտնի է որպես «Համերաշխություն ճնշվածների հետ» (Mustazaflar ile Dayanışma Derneği կամ Mustazaf-Der): Այնուհետև ասոցիացիան հայտնի դարձավ որպես Բռնադատվածների շարժում: Դիարբեքիրի դատարանը, սակայն, որոշել է փակել ասոցիացիան։ Դրանից հետո շարժումը հայտարարել է կուսակցության ստեղծման մասին։

«Ազատ գործ» կուսակցությունը (Hür Dava Partisi կամ HÜDA-PAR) հիմնադրվել է 2012 թվականի դեկտեմբերին՝ քրդական ազգայնականության և սուննի իսլամիզմի սկզբունքներով։ Հիմնադրումից հետո HÜDA-PAR-ը մասնակցել է 2018 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին՝ ձեռնպահ մնալով 2015 թվականի ընտրություններին մասնակցությունից։ 2018-ի նախագահական ընտրություններում և արդեն այս տարի՝ 2023-ին կուսակցությունը սատարել է Էրդողանին։

Այս ընտրություններում ԱԶԿ-ի՝ նրանց հետ դաշնակցելու որոշումը զայրացրել է շատերին, որոնք մատնանշում են կուսակցության պատմությունը։ Այն կարելի է բնութագրել որպես ծայրահեղ իսլամիստական կուսակցություն և Հիզբոլլահի քաղաքական թև: Բացի այդ, HÜDA-PAR-ի առաջնորդ Զեքերիա Յափըջըօղլուն  հակասությունների տեղիք է տվել՝ հրաժարվելով և՛ Հիզբոլլահին, և՛ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) որպես ահաբեկչական կազմակերպություններ անվանելուց, չնայած երկուսն էլ Թուրքիայում ահաբեկչական են համարվում։

«Դուք նրանց անվանում եք ահաբեկչական կազմակերպություններ։ Ես նրանց անվանում եմ PKK և Հիզբոլլահ»,- ասել է Յափըջըօղլուն։

Քննադատները պնդում են, որ կուսակցության ռեպրեսիվ դիրքորոշումը կանանց իրավունքների նկատմամբ անհամատեղելի է ժամանակակից, ներառական հասարակության սկզբունքների հետ:

Լրատվամիջոցը գրում է, որ ընտրությունների արդյունքները ոչ միայն կթելադրեն Թուրքիայի հետագա ուղին, այլ նաև պատկերացում կտան HÜDA-PAR-ի հետ կապված գաղափարախոսությունների ընդունման մակարդակի մասին Թուրքիայի ժողովրդավարական շրջանակներում:

Էմմա Չոբանյան