ՌԴ-ն ասում է՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում լինի առանց ստատուսի․ անընդհատ իջեցրել է Արցախի ապագայի իր պատկերացման նշաձողը. Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 10:50
Թրամփը հայտարարել է, որ «անուղղակիորեն» կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին
17.02.2026 | 10:42
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.02.2026 | 10:31
Ժողովրդական արվեստների թանգարանում կկայանա «Լաբիրինթ» ցուցահանդեսի բացումը
17.02.2026 | 10:19
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը իրենց ամուսնությունը գրանցել են
17.02.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 17-ի դրությամբ
17.02.2026 | 09:46
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
17.02.2026 | 09:31
Դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 12 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար
17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանն արձագանքել են թե՛ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե՛ Արցախի ԱԺ-ի երեկվա հայտարարությանը։ Նրանք կոչ էին արել ՀՀ նախկին նախագահներին՝ արտահայտվել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Փաշինյանի հայտարարությանը։

Քոչարյանը ԼՂ ԱԺ մեծամասնությանը պատասխանել է, թե նախագահներին ուղղված վերջնագրային պահանջներն իր մասով համարում է անտեղի և վիրավորական: Քոչարյանն ասել է, որ իր զգուշացնումներին ԼՂ ԱԺ-ն նախկինում չի արձագանքել, փոխարենը նրանք 2021-ի ընտրություններում ՀՀ իշխանություններին են աջակցել։

«Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին»,- ասել է Քոչարյանը:

Իսկ ահա Սերժ Սարգսյանն ասել է, որ իրենից արձագանք պահանջելը ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան՝ անհասկանալի է․ «Եթե չասեմ՝ վիրավորական է»:

Ապա երրորդ նախագահը հիշեցրել է իր հայտարարություններն այն մասին, որ «Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում»: Նա նաև ասում է, որ Հայաստանի իշխանության քայլերի մասին իրենց դիրքորոշումները սկզբունքային են, որոնց մասին ինքը միշտ հայտարարել է․ «Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին: Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է»:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատմել էր Արցախի պատգամավորների և Սերժ Սարգսյանի հանդիպման մասին․ «Նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտում քիչ մարդ էր մնացել, ես հիշեցի մի քանի տարի առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասած խոսքը՝ «Դուք բազմաթիվ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք մադրիդյան սկզբունքներից, ապա ցանկություն ունեք լսելու «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ե՞րգը»։ Շատ կոշտ ասաց»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ չի կարելի համաձայնվել այն մասով, որ ինքը ենթադրում էր՝ ընդդիմության 2022-ի ցույցերի ժամանակ արցախցիները պիտի աջակցեին իրեն։

«Նրանք չպիտի միջամտեին ՀՀ ներքաղաքական կյանքին։ Արցախի հայերը խնդիրը չէ ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտել։ Ես հիշում եմ, որ Սերժ Սարգսյանն ասում էր՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ինչի՞ վրա էր հիմնված այդ համոզմունքը․ ստացվում է՝ դա հիմք չունեցող կարգախոս էր։ ՀՀ նախկին ղեկավարները վճռական գործողությամբ իշխանափոխություն անելու համար աջակցություն չունեն հասարակությունից։ Ես կարծում եմ, որ Արցախի ճակատագրական սխալն էր՝ ՌԴ-ի վրա հույս դնել, որ Ադրբեջանի վրա կազդի՝ հօգուտ արցախահայերի։ Արցախի էլիտայի դրած խաղադրույքը ՌԴ-ի վրա ինքնիշխանության հետ համատեղելի չէ։ ՌԴ-ն և Ադրբեջանը գործել են հայերիս դեմ, քանի որ համատեղ շահեր ունեն, ինչին ոչինչ չենք հակադրել, անգամ Ստեփանակերտ-Երևան համատեղ աշխատանք չկա։ ՌԴ-ն անընդհատ իջեցրել է ԼՂ-ի կարգավիճակի՝ իր պատկերացումների մասին նշաձողը․ եթե կար ժամանակ, որ վետո էին դնում Ադրբեջանի օգտին նախագծերի վրա միջազգային կառույցներում, հիմա արդեն ասում են՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինի՝ առանց կարգավիճակի»,- ասաց Բորիս Նավասարդյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան