Ադրբեջանը հերթական քարոզչական այցն է կազմակերպել Դադիվանք

Լուրեր

13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է Արցախի գրավյալ տարածքներում հայ հոգևոր և մշակութային ժառանգության նենգափոխման ու կեղծման գործընթացը։ Բաքվի իշխանություններն այսօր, իբր, Ադրբեջանի կրոնական համայնքների ներկայացուցիչների հերթական քարոզչական այցն են կազմակերպել հայկական Դադիվանք։

Այցը կազմակերպել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն, որին մասնակցել են Բաքվի իշխանությունների կողմից ստեղծված ալբանա-ուդի քրիստոնեական կրոնական համայնքի և այլ ոչ իսլամական կրոնական համայնքների ներկայացուցիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հավելենք, որ վերջերս Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին լրագրողների հետ զրույցում ադրբեջանական քարոզչական թեզերն է հնչեցրել՝ նաև սպառնալով Դադիվանքում գտնվող հայ հոգևորականներին։ Նա պնդել էր, որ հայ հոգևորականները պետք է հեռանան եկեղեցուց։

«Այն պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն կկառավարվի ալբանա-ուդի կրոնական համայնքի կողմից։ Համոզված եմ, որ նրանք այնտեղից կգնան»,- հայտարարել էր Գուրբանլին։

Էմմա Չոբանյան