Ինչո՞ւ ենք հենց Ֆորշին բնակարան նվիրում․ էլի արվեստի գործիչներ ունենք, որոնք բարվոք վիճակում չեն ապրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Երևանի ավագանու նիստմ քննարկվում է Վահան Գևորգյանին (Ֆորշին) բնակարան նվիրելու վերաբերյալ որոշման նախագւծը։
Նախագծի համաձայն՝ կթույլատրվի Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականություն համարվող Շինարարների փողոցի հ.15 շենքի հ.63 ՝ 70.15-քմ մակերեսով բնակարանը։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը նշեց, որ երաժիշտը 10 տարուց ավելի է՝ բնակվում է վարձակալական հիմունքներով։

Հաշվի առնելով Ֆորշի անցած ստեղծագործական ուղին, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, ստեղծագործելու համար պայմաններ ապահովելու նպատակով մշակվել է ավագանու որոշման այս նախագիծը։

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց, թե ինչու են որոշել բնակարան նվիրել հենց Ֆորշին՝ հաշվի առնելով, որ նման մասնագիտություն ունեցող մարդիկ այդքան էլ վատ ֆինանսական վիճակում չեն, բարձր եկամուտներ են ունենում, լավ են վաստակում։

Նուարդ Վարդանյանն ի պատասխան ասաց, որ այո, մշակույթի և գիտության ոլորտում կան արժանավոր գործիչներ, որոնք, ցավոք, ապրում են վատ վիճակում։

«Բայց այս որոշումը չի բացառում, որ ավագանին աջակցի որևէ արժանավորի բնակարան գնելու հարցում։ Ամեն մեկը թող իր խղճով քվեարկի: Ֆորշը այս քաղաքի կոլորիտն է»:

Նա նաև հավելեց, որ Ֆորշի կողմից դիմում չի եղել, քաղաքապետարանի նախաձեռնությունն է:

Մանրամասները՝ տեսանյութում։