Թրամփից դատարանի որոշմամբ 5 մլն դոլար ստացած լրագրողը ևս 10 մլն դոլար է պահանջել

Լուրեր

25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
Բոլորը

Լրագրող և գրող Էլիզաբեթ Ջին Քերոլը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ պահանջելով իրեն վճարել առնվազն 10 միլիոն դոլար, գրում է Associated Press-ը:

Նոր դատավարությունը վերաբերում է նախորդ դատավարությունից հետո նախկին նախագահի հայտարարություններին, որով դատարանը Թրամփին պարտավորեցրել էր Քերոլին վճարել 5 մլն դոլար։

Հայցը ներկայացվել է Մանհեթենի դատարան։ Փաստաբանները կարծում են, որ Թրամփը «կրկնակի նվաստացնող» արտահայտություններ է արել լրագրողի հասցեին։

«Դժվար է պատկերացնել զրպարտչական վարքագիծ, որն ավելի շատ կարող է դրդված լինել ատելությունից, վատ կամքից և չարությունից»,- հայտարարել են փաստաբանները:

Նրանք բացատրել են, որ նոր դատավարությունն անհրաժեշտ է՝ Թրամփին «հետագա զրպարտությունից» հետ պահելու համար։

Նշենք, որ մայիսին ամերիկյան դատարանը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր է ճանաչել 1996 թվականի գարնանը լրագրողի նկատմամբ ոտնձգությունների գործով։ Նրան պարտավորեցրել են վճարել 2 միլիոն դոլար վնասի փոխհատուցում և 3 միլիոն դոլար՝ զրպարտության և հեղինակությանը վնաս պատճառելու համար։

Տաթև Ֆռանգյան