Ինչ էլ պայմանավորվենք, դա պետք է իրավական ձևակերպում ստանա. Փաշինյանը՝ անկլավների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

«Իրավական հարցերը պետք է ճշգրտվեն, որովհետև դրանք բարդ թեմաներ են: Ինչ ասում ենք, հետո պետք է գնանք, դրանց իրավական հիմնավորումները տանք: Որովհետև, եթե իրավական հիմնավորումները չտանք, այդ քաղաքական հայտարարությունները կմնան քաղաքական հայտարարություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչպես է առանց իրավական հիմքերի անկլավները ճանաչում Ադրբեջանի մաս:

«Մենք ճանաչում, առերեսվում ենք, իրենք էլ են ընդունում, որ կա այդպիսի խնդիր: Ասում ենք՝ այդ հարցը հասցեագրելու համար եկեք գնանք, իրավական վերլուծություն անենք և իրավական վերլուծության արդյունքում ձևավորված քաղաքական իրողությունները ճշգրտենք և գնանք առաջ:

Ինչ էլ խոսենք, պայմանավորվենք, իրավական ձևակերպում պետք է ստանա:
Եթե պարզվի իրավական հիմքը, պետք է պարզվի այդ անկլավների իրավական տարածքները, թե քանի՞ քառակուսի կիլոմետր են: Որոնք ադրբեջանական են համարվում, քանի՞ քառակուսի կիլոմետր են, և որը հայկական է դիտարկվում և համարվում, քանի՞ քառակուսի կիլոմետր է: Սա կարևոր իրավական արձանագրում է:

Հետո դա որ ունենանք, սրա վրա պետք է ճշգրտել այն քաղաքական մոտեցումը, դրա հիման վրա ձևավորել վերջնական դիրքորոշում: Դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովների գործունեության կարևոր անելիքներից մեկը հենց դա պետք է լինի»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։