Ադրբեջանի ԱԳՆ պատվիրակությունն ԱՄՆ-ում բողոքել է Հայաստանից՝ մեղադրելով «Լաչինի միջանցքի մասին կեղծիքներ տարածելու մեջ»

Լուրեր

08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովն այցով գտնվում է ԱՄՆ-ում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ մայիսի 18-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սենատի անդամներ Թոմ Քոթոնի և Բեն Քարդինի, ինչպես նաև կոնգրեսականներ Ջեք Բերգմանի, Ջեք Ֆլեյշմանի, Մայքլ Էզելի ու Ռոբերտ Ադերհոլտի հետ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները։

Հանդիպումների ընթացքում Բաքուն բողոքել է Հայաստանից՝ նշելով, թե «հայկական կազմակերպությունները կեղծ ու անհիմն տեղեկություններ են ներկայացնում Կոնգրեսի անդամներին Լաչինում անցակետի տեղադրման վերաբերյալ», ինչպես նաև Կոնգրեսի անդամների կողմից այս թեմայի վերաբերյալ, իբր, «կանխակալ և ազգային շահերին չսպասարկվող բանաձևերի ներկայացումը վնասում է երկրների միջև հարաբերություններին ու խաղաղության բանակցություններին»։

Պատվիրակությունն այցելել է նաև ԱՄՆ-Ադրբեջան Առևտրի պալատ, հանդիպել Կոլումբիայի Դաշնային շրջանում և հարակից նահանգներում բնակվող ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, ադրբեջանական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նյու Յորքի քաղաքապետարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մերմելշտեյնի, ինչպես նաև տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանի պատվիրակության այցը ԱՄՆ շարունակվելու է մինչև մայիսի 24-ը։

Էմմա Չոբանյան