Ուկրաինան դժվար թե «տեսանելի ապագայում» անդամակցի ՆԱՏՕ-ին. Շոլց

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ուկրաինան դժվար թե «տեսանելի ապագայում» անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նա հայտարարել է Welt-ին տված հարցազրույցում։

Գերմանացի գործչին հարցրել են, թե տեսականորեն կաջակցի՞ Ուկրաինայի անդամակցությանը դաշինքին Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծած պատերազմի ավարտից հետո։

«2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ն որոշումներ է ընդունել, որոնք երկարաժամկետ հեռանկար են ձևակերպում: Բոլորը հասկանում են, որ տեսանելի ապագայում դա տեղի չի ունենա»,- պատասխանեց Շոլցը:

Նա հավելել է, որ դաշինքի չափանիշները ներառում են մի շարք պայմաններ, որոնք «Ուկրաինան դեռ չի կարող կատարել»։

Ըստ կանցլերի՝ այժմ խոսքն Ուկրաինային աջակցելու մասին է, իսկ հետո ստիպված կլինի խոսել անվտանգության երաշխիքների մասին։

«Անվտանգության այս երաշխիքները ներառում են այն հարցը, թե որքանով ենք մենք զինելու Ուկրաինան ապագայում, պատերազմից հետո Ուկրաինան կհամալրվի արևմտյան արտադրության զենքով։ Հասկանալի է նաև, որ ավելի ուշ պետք է քննարկել, թե հետպատերազմյան իրավիճակում անվտանգության ինչ երաշխիքներ կարող են տրամադրվել։ Բայց մենք դեռ այդտեղ չենք: Այժմ մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ մեզ սպասում է»,- ասել է Շոլցը։

Տաթև Ֆռանգյան