Թուրքիայի Ադանա նահանգում այսօր ժամը 15:46-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին Twitter-ում հայտնել է Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
Հաղորդագրության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սաիմբեյլի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 6,67 կմ խորության վրա: