Երկրաշարժը փոխել է Թուրքիան, բայց փոփոխությունը բարդ է․ The New York Times

Լուրեր

13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Ադըյամանը Թուրքիայի հարավային նահանգ է, որը շատերը բաց են թողնում քարտեզի վրա: Շատ փոքր, չափազանց աղքատ, չափազանց բարեպաշտ: Չափազանց քրդական, բայց և՝ ոչ բավականաչափ քրդական: 2014 թվականի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադըյամանում հավաքել է ձայների 69 տոկոսը։ 2018 թվականին նա այնտեղ հավաքել է 67 տոկոս, գրում է The New York Times-ն իր անդրադարձում։

Փետրվարի 6-ին ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով ավելի քան 6,000 մարդ զոհվել է միայն Ադըյամանում, որտեղ փլուզվել են ավելի քան 1200 շենքեր, հազարավորներն էլ մեծ վնաս են կրել: Այդ առաջին անհրաժեշտ ժամերին պետությունը ոչ մի տեղ չէր երևում։ Տուժածները փլատակների տակ են մնացել օրեր շարունակ՝ սպասելով փրկարարական ջոկատներին: Ենթադրվում էր, որ ձախողումն Ադըյամանանի նման բնակավայրերը կտրելու էր Էրդողանի հետ դաշինքից։ Ընտրություններին ընդդիմությունը՝ Քեմալ Քըլըչդարօղլուի և Ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի գլխավորությամբ, բողոքի ձայների մեծ ալիք էր սպասում:

Այս ընտրություններում կողմերից ոչ մեկին չի հաջողվել ստանալ բացարձակ մեծամասնություն առաջին փուլում, և երկրորդ փուլը նախատեսվում է անցկացնել մայիսի 28-ին: Լրատվամիջոցը նշում է, որ եթե Էրդողանը վստահ է, որ հաջողության կհասնի երկրորդ փուլում, դա կարող է լինել Ադըյամանի նման վայրերի պատճառով, որտեղ նա հաղթել է ձայների 66 տոկոսով։

Անկարայի և Ստամբուլի որոշ ընտրողների թվում է, թե հարավային նահանգներում մարդիկ կուրորեն քվեարկել են նախագահի և այն կուսակցության օգտին, որը լքել է նրանց, երբ նրանք հուսահատ էին: Ճշմարտությունն ավելի բարդ է։

Հոդվածագիրը նշում է, որ մեկ շաբաթ անցկացրել է Ադըյամանում՝ հետևելով Oy ve Otesi-ի խմբի աշխատանքին, որը վերահսկում է ընտրությունները, և երկրաշարժից փրկվածների հետ խոսել ընտրությունների մասին: Մարդիկ այնտեղ գոյատևում են, շատերը կորցրել են իրենց աշխատանքը, և Թուրքիայի գերինֆլյացիան ծանր հարված է հասցրել տարածաշրջանին:

Օրինակ՝ չորս երեխաների մայր Զեյնեփը, ում ամուսինը բանակում է, պատմել է, որ աղետներից տուժածների օգնության գերատեսչության մատակարարումները և իր ամուսնու աշխատավարձի վերջին բարձրացումն Էրդողանի կառավարության կողմից թույլ տվեցին իրեն կերակրել իր ընտանիքը։ Նա սատարում է Քըլըչդարօղլուին և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությանը՝ HDP-ին: Նրա ամուսինը ծառայում է հատուկ գործողությունների ուժերում՝ կռվելով քուրդ ապստամբների դեմ։ Նա չի քվեարկել առաջին փուլում։ Ասել է, որ, միգուցե, քվեարկեր վերջինիս օգտին։

Ըստ հրապարակման՝ այնպես չէ, որ Ադըյամանում և հարակից նահանգներում ոչինչ չի փոխվել. երկրաշարժերից ամենաուժեղ տուժած տարածքներից շատերը, որոնք պատմականորեն աջակցել են Էրդողանին, հեռացել են նրանից առաջին իսկ փուլում:

«Բայց երբ թաղամասերը դեռևս ամայության խառնուրդ են, որտեղ ժամանակին տներ էին կանգնած և ցրված վրաններ, և երբ կյանքը դեռևս այսօրվա խնդիրն է և ոչ վաղվա, փոփոխությունների օգտին քվեարկելը կարող է թվալ մեծ խաղ»,- եզրափակում է հոդվածագիրը։

Էմմա Չոբանյան