Միրզոյանն ու Բայրամովը խոսում են առաջընթացից․ մոսկովյան բանակցությունների մանրամասները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Մոտ կես տարվա դադարից հետո Մոսկվայում այսօր տեղի ունեցավ Միրզոյան-Լավրով-Բայրամով հերթական հանդիպումը։ Երեք երկրների արտաքին գործերի նախարարները Լաչինի միջանցքի փակումից հետո առաջին անգամ նստեցին նույն սեղանի շուրջ։

Մինչ այդ, Սերգեյ Լավրովը նախ առանձնազրույցներ ունեցավ Միրզոյանի և Բայրամովի հետ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունների բաց հատվածն էր, որին արդեն հաջորդեց փակ մասը։

Գլխավոր թեման, ըստ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի, Հայաստանի և Ադրբեջանի մինջև հարաբերություների կարգավորումն է, ինչպես նաև այն քայլերը, որոնք Ռուսաստանը պետք է ձեռնարկի՝ վերջին երեք տարում կողմերի ստորագրած եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարմանը նպաստելու համար։ Ըստ Լավրովի՝ երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները կայուն լուծումների հասնելու ճանապարհային քարտեզներ են:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մինչ այս Լավրովի հետ երկկողմ հանդիպմանն ընդգծել էր՝ հայկական կողմը հավատարիմ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, նաև դրանից հետո Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածություններին, սակայն դրանք խախտված են, և ո՛չ Հայաստանի մեղքով։ Նախարար Միրզոյանը վստահեցրեց՝ հայկական կողմը կառուցողական է և նպատակադրված՝ հասնելու տևական խաղաղության։

Արդեն եռակողմ հանդիպման բաց հատվածում Արարատ Միրզոյանը խոսեց խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթների շուրջ արձանագրված առաջընթացի մասին։

Այն, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում կա դրական դինամիկա, ընդգծել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ավելի քան երկու ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը որոշ մանրամասներ ներկայացրեց բանակցություններից՝ հայտարարելով, թե խաղաղության պայմանագրով և մի շարք դրույթներով, որոնք այսօր քննարկվել են, հնարավոր է եղել երկու կողմերի փոխըմբռնումը մոտեցնել ընդհանուր տեսլականին։

Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները նախարարների գլխավորությամբ այսօր ունեցան նաև երկկողմ բանակցություններ։ Իսկ արդեն մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան