Ռուսաստանն Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության զարգացման մեծ ներուժ է տեսնում. Օվերչուկ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուսական կողմը զգալի ներուժ է տեսնում Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջև համագործակցության զարգացման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռուսաստան. Իսլամական աշխարհ. Կազանֆորում» XIV միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հաշվի առնելով Ադրբեջանի յուրահատուկ աշխարհագրական դիրքը, նրա տնտեսության կառուցվածքը, արտաքին առևտուրը, ազգային զարգացման ծրագրերը՝ մենք այստեղ լավ ներուժ ենք տեսնում Ադրբեջանի և ԵՏՄ-ի միջև համագործակցության զարգացման համար»,- ասել է նա՝ նշելով, որ ԵՏՄ-ի գործունեության ընթացքում մասնակից երկրների փոխադարձ առևտուրն աճել է 87%-ով և ԵՏՄ-ի շրջանակում ինտեգրացիան իսկապես շահավետ է անդամ պետությունների համար։

Օվերչուկը հավելել է, որ Ադրբեջանը և ԱՏՄ երկրները կշահեն Հյուսիս-Հարավ «անխափան միջանցքի» ստեղծումից՝ Իրանի և Թուրքիայի հետ մաքսային հսկողությունը հանելով։

«Այսօր Ադրբեջանում շատ լուրջ հետաքրքրություն կա այն ամենի շուրջ, ինչ արվում է ԵՏՄ-ում, և երկխոսություն է գնում փորձագիտական մակարդակով։ Մենք դա գնահատում ենք։ Եվ, իհարկե, նման անխափան միջանցքի՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքի ստեղծման մեր փոխադարձ աշխատանքի լույսի ներքո, որն ունի ակնհայտ տնտեսական օգուտ թե՛ Ադրբեջանի, թե՛ ԵՏՄ երկրների համար, և մաքսային սահմանը տեղափոխումը Իրանի և Թուրքիայի հետ սահման, կարծում եմ՝ դրանից բոլորը միայն կշահեն»,- ասել է Օվերչուկը։

Հավելենք, որ մայիսի 17-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և քննարկել միության հետ համագործակցության հարցերը։

Հիշեցնենք, որ ԵՏՄ անդամ երկրներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և ՌԴ-ն։

Էմմա Չոբանյան