Ռուսները ԼՂ-ում Ադրբեջանի զինուժի ձեռքով մեծ վնաս կարող են հասցնել հայերին․ Արցախի զգուշավորությունն ընկալելի է․ Մարգարիտա Քարամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Այսօր Մոսկվայում հանդիպում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովի միջնորդությամբ։ Թեման Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունն է, ԼՂ-ի ապագայի հարցը։ Մայիսի 25-ին էլ, հավանական է, կայանա Ալիևի և Փաշինյանի հանդիպումը՝ Պուտինի միջնորդությամբ։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար, արցախյան շարժման ակտիվիստ Մարգարիտա Քարամյանը Factor TV-ի եթերում խոսելով Մոսկվայի բանակցությունների մասին իր ակնկալիքներից՝ ասաց, որ դրական չեն իր սպասումները։

«ՌԴ-ի միջնորդած բանակցությունները լավ բանի չեն բերելու՝ 2020-ից ի վեր Ռուսաստանը ԼՂ-ում հօգուտ հայերի չի գործում։ Մոսկվայում Բայրամով-Միրզոյան հանդիպումից լավ բան չեմ սպասում, բայց երբեք չմոռանանք, որ ռուսները ԼՂ-ում Ադրբեջանի զինուժի ձեռքերով մեծ վնասներ կարող են հասցնել հայ բնակիչներին։ ԼՂ-ի՝ զգուշավոր խոսելն ընկալելի պետք է լինի։ Կան միջազգաին հատարարություններ և որոշումներ, բայց տեսնում ենք, որ հողի վրա այլ իրավիճակ է՝ Ադրբեջանը փակել է Բերձորի միջանցքը, տեղակայվել է ադրբեջանական անցակետ, ինչն արվում է ռուսական կողմի թույլտվությամբ, օժանդակությամբ»,- նշեց նա։

Եթե հիշենք՝ ինչ էին ասում այսօրվա բանակցությունները հյուրընկալող երկրի՝ ՌԴ-ի ղեկավարները, ապա Պուտինը պատերազմից անմիջապես հետո ասում էր, թե ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է՝ ըստ միջազգային նորմերի։ Իսկ ահա Սերգեյ Լավրովը նկարագրում էր, թե ըստ ՌԴ-ի՝ ինչպիսի ապագա պետք է ունենա ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ Կոսովոյի սերբերի կամ Դոնբասի օրինակով, և հավելում իր կարծիքը, որ ղարաբաղցիների համար դրանց մոդելով իրավունքների ամրագրումն ընդունելի կլինի։

«ՌԴ-ն հենց այնպես չի ասում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է կազմում, շատ լավ գիտի՝ 1991-ին, երբ ՀՀ-ն մտել է ԱՊՀ երկրների շարք, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ հետը։ Հայաստանն անկախություն է հռչակել սովետական Հայաստանի տարածքների վրա, գումարած՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այսինքն՝ ի սկզբանե Հայաստանի արածներն ու ասածները տարբերվում են»,- նշեց Մարգարիտա Քարամյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան