Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը հեռացել է առանձին սենյակ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի կալանքի վերաբերյալ միջնորդության և ձերբակալման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը` մայիսի 20-ին: Գործը քննվում էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում, որը գտնվում է Արշակունյաց պողոտայում: Ծնողներն այսօր որոշ ժամանակով փակել էին Արշակունյաց պողոտան և պահանջում էին ազատ արձակել Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այսինքն՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ առևանգումը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ։

Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ է տեղի ունեցել Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի միջև, որից հետո Փաշինյանը հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Վերջինս հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ նստել է մեքենան, կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Թե դեպքն ինչպես է եղել և մեքենայի մեջ ինչ խոսակցություն է եղել, այս մասին Գայանե Հակոբյանի տեսակետը մեզ հայտնի չէ։

Երեկ Factor.am-ի հետ զրույցում Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը դիրքորոշում էր հայտնել, որ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի հետ տեղի ունեցածը առևանգում որակվել չի կարող։ Ըստ Մելիքյանի՝ որևէ մեկը չի պնդում, որ Աշոտ Փաշինյանի նկատմամբ եղել է բռնություն, որևէ մեկը չի պնդում, որ Աշոտ Փաշինյանը մեքենան նստել է իր կամքից անկախ,հայտնի է, որ Գայանե Հակոբյանը մեքենայում որևէ միջոց չի ձեռնարկել, որն Աշոտ Փաշինյանին կզրկեր մեքենայից դուրս գալու հնարավորությունից, մեքենայում նրանք եղել են երկուսով, և նման հանգամանքներում Աշոտ Փաշինյանը չէր կարող ընկալել, որ ինքն զրկված է ազատությունից։ «Առևանգման համար անձը պետք է գիտակցի, որ զրկված է ազատությունից։ Այս հանգամանքներում կարելի՞ է նման հետևության գալ»,- ասել է Ռուբեն Մելիքյանը:

Արաքս Մամուլյան