Հաջորդ տարվանից 1-ին դասարանցիները կգրանցվեն առցանց՝ բացառելու համար կոռուպցիոն ռիսկերը. ԿԳ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
01.07.2018 | 19:25«Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցման հայտերը կլրացվեն առցանց՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը և տնօրենների կողմից իրենց լիցենզիայով թույլատրվածից ավել աշակերտ ընդունելու հնարավորությունը»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությանն ու տեսաուղերձով դիմել ժողովրդին: