Հորդորո՛ւմ եմ Աշոտ Փաշինյանին՝ հետ վերցնել հանցագործության մասին հաղորդումը․ դա մեծահոգի վերաբերմունք կլինի․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
Բոլորը

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հորդորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որպեսզի նա իրավապահներից հետ վերցնի հանցագործության մասին հաղորդումը։

Այսօր Քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակում առերեսվելու են Աշոտ Փաշինյանը և 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը կասկածվում է Նիկոլ Փաշինյանի որդուն առևանգելու մեջ։ Ըստ իրավապաշտպանի՝ այս պատմության վերաբերյալ վերջնական տեսակետ կազմելու նպատակով անհրաժեշտ են մի շարք հարցերի պատասխաններ։

«Մեքենայում ի՞նչ է տեղի ունեցել, որ Աշոտ Փաշինյանը թռել է և վնասել ոտքը, հետո վթարի ենթարկվել, այսինքն՝ պետք է պարզել, թե ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանը դուրս նետվել մեքենայից, ի՞նչ է տեղի ունեցել։ Թող լսեր այդ կնոջը, ի՞նչ պիտի աներ իրեն։ Այդ ի՞նչ սպառնալիք է այդ կինն Աշոտ Փաշինյանին հասցրել, երբ վարում էր մեքենան․ թող գնար «Եռաբլուր», իջներ մեքենայից՝ շարունակեր խոսել։ Հորդորո՛ւմ եմ Աշոտ Փաշինյանին՝ հետ վերցնել հանցագործության մասին հաղորդումը․ սա մեծահոգի վերաբերմունք կլինի»,- ասաց իրավապաշտպանը։

Աշոտ Փաշինյանն իրավապահներին պատմել է, թե Վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ, դատարանի բակում կանգնած զոհված զինծառայողների ծնողները մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև «որոշակի ռեպլիկներ են հնչեցնել»։ Կանանցից մեկն առաջարկել է նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել, և երբ ինքը նստել է մեքենան, կինն անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն, սակայն մի պահ կանգ առած մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել հետևից ընթացող մեքենան:

Իսկ ահա «Որդիների կանչ» ՀԿ անդամները, ում ոստիկանությունը բերման էր ենթարկել, ասել են, թե իրենց զրպարտում են՝ առևանգման մեջ մեղադրելով, թե Աշոտ Փաշինյանն իր ոտքով է նստել մեքենան, և մեքենայի դուռը բացել-իջել է՝ փախել է, և հետևից եկող մեքենան արգելակել է, որ վրաերթի չենթարկի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան