Արցախում վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ․ կոմիտեն զգուշացնում է

Լուրեր

15.05.2026 | 18:00
ՀՀ գլխավոր դատախազն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավական համագործակցության հարցեր
15.05.2026 | 17:48
Ուշուիստ Արսեն Բաղրյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
15.05.2026 | 17:39
Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»
15.05.2026 | 17:30
Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում 
15.05.2026 | 17:27
«Հանրապետություն» կուսակցության քարոզարշավը. ՈւՂԻՂ
15.05.2026 | 17:22
Ռոբերտ Արզումանյան․ «Այս հանդիպումը շատ կարևոր խորհուրդ ուներ մեր ակումբի համար»
15.05.2026 | 17:14
Արման Թաթոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
15.05.2026 | 17:09
Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան ըմբռնումով կվերաբերվի հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը
15.05.2026 | 17:00
Կառավարությունը պատրաստվում է սահմանազատման գործընթացի համար ուղեցույցներ հաստատել
15.05.2026 | 16:52
Բրունո Ֆերնանդեշը գերազանցել է Ռոնալդուի ու Դե Խեայի ռեկորդը «Մանչեսթեր Յունայթեդում»
15.05.2026 | 16:40
Փաշինյանը Նվեր Ծառուկյանի գործով իրեն վերապահում է դատավճիռ կայացնելու գործառույթ․ Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:31
Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ «ֆանտաստիկ առևտրային գործարքների» մասին
15.05.2026 | 16:21
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 16:12
«Անիծում եմ այն օրը, երբ ձեզ եմ ընտրել»․ Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողը դիմեց Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 16:08
Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել
Բոլորը

ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեն տեղեկացնում է, որ չնայած այն հանգամանքին, որ բավական ժամանակ է` մի շարք տնտեսվարողների նկատմամբ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հարուցվել են վարչական վարույթներ, որոնց մի մասը ենթարկվել են վարչական տույժի, իսկ մնացածին` վարքագծի դրական փոփոխությամբ պայմանավորված, տրվել է հնարավորություն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գներով իրացնել վաճառվող ապրանքները:
«Այնուամենայնիվ, վերջին շրջանում արձանագրել ենք բազմաթիվ դեպքեր և բողոքներ, երբ իրացման մի շարք կետերում, սպառողներին մոլորության մեջ գցելով, վաճառվում են սահմանված առավելագույն գներից բարձր գներով ապրանքներ։

Հաշվի առնելով այս հանգամանքները` վաղվանից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի համապատասխան տեսչության կողմից լինելու են համալիր ստուգումներ, որոնց արդյունքում հաստատված սահմանաչափից բարձր գնով ապրանքի վաճառքի ցանկացած դեպք արձանագրելու պարագայում կիրառվելու է օրենքով սահմանված տույժի նշանակում` 500,000-ից 1,000,000 դրամի շրջանակներում, իսկ կրկնվելու դեպքում կասեցվելու է տվյալ վաճառքի կետի տնտեսական գործունեությունը։ Այդ ստուգումները լինելու են շարունակական:
Կոչ ենք անում բոլոր այն տնտեսվարողներին, որոնց մոտ կան խախտումներ, շատ արագ բոլոր ապրանքների սահմանված գնապիտակները տեղադրել վաճառվող ապրանքատեսակների վրա։ Համընդհանուր այս դժվար վիճակում խնդրում ենք չստեղծել հավելյալ խնդիրներ սպառողների ու պետության համար՝ ստիպելով լիազոր վարչական մարմնին կիրառել օրենքով սահմանված կոշտ միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։