Թուրքիայի ընդդիմությանը ծանր պայքար է սպասվում Էրդողանի հետ երկրորդ փուլում․ CNN

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձել է Թուրքիայում ընտրությունների գիշերը տիրող ու հետընտրական իրավիճակին։ Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի շտաբի մոտ հավաքված ամբոխի շարքերում լռություն է տիրել, քանի որ նախագահի ձայներն իջել են 50 տոկոսից, որն անհրաժեշտ էր հաղթանակի համար։

«Մենք սովոր չենք սրան։ Մենք սովոր ենք հաղթել առաջին փուլում»,- ասել է Էրդողանի 38-ամյա կողմնակից Ումրան Օզդեմիրը:

«Մեր տրամադրությունները կարող են փոխվել, բայց Էրդողանի իշխանությունը չի փոխվի»,- ասել է  53-ամյա Իսմայիլ Բոյաջին։

Էրդողանն իր հերթին ընտրությունները անվանել է «ժողովրդավարության տոն»։

Լրատվամիջոցը գրում է, որ վեց կուսակցություններից բաղկացած կոալիցիան միավորվել էր Էրդողանի 20-ամյա կառավարմանը վերջ տալու համար՝ քարոզարշավ իրականացնելով փոփոխությունների հարթակի վրա՝ վերականգնելու ժողովրդավարական ինստիտուտները։ Թուրքական հարցումների մեծամասնության արդյունքները կանխատեսում էին, որ հիմնական ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն առավելություն կունենա։ Ի վերջո, եղավ հակառակը. Էրդողանը հինգ միավորի առավելություն ապահովեց իր հիմնական մրցակցի նկատմամբ, ինչը նրանց հանգեցրեց երկրորդ փուլի քվեարկության: Երրորդ թեկնածուն՝ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Սինան Օղանը, ստացել է պոտենցիալ որոշիչ ձայների 5 տոկոսը։

Նոր որոշիչ խաղացողն իր հավանությունը որևէ թեկնածուի նկատմամբ պայմանավորել է փախստականների և որոշ քրդական խմբերի նկատմամբ վերաբերմունքով։

«Երբ մենք որոշում ունենանք, իհարկել, կառաջարկենք երկու կողմերին։ Կարող է լինել Քըլըչդարօղլուն, կարող է լինել Էրդողանը։ Մենք դեռ հստակ որոշում չունենք»,- ասել է Օղանը CNN-ի հետ զրույցում։

Սակայն վերլուծաբանները կանխատեսում են, որ Օղանի ծայրահեղ ազգայնական հետևորդները, ամենայն հավանականությամբ, հաջորդ փուլում կքվեարկեն Էրդողանի օգտին:

Ընդդիմությունը դժվարին պայքարի առաջ է կանգնած։ Ի թիվս այլ բաների՝ ընտրությունների արդյունքները բացահայտեցին ընդդիմության սահմանափակ կարողությունը՝ օգտվելու տնտեսական ճգնաժամից և երկրի հարավ-արևելքում ավերիչ երկրաշարժից տուժած բնակչության դժգոհությունից: Ընդդիմադիր ընտրողները, որոնց հետ CNN-ը զրուցել է նախքան ընտրատեղամասերի փակվելը, լավատես են թվացել։ Նրանք ասել են, որ քվեարկում են հանուն «արդարության և ազատության», վերականգնված տնտեսության և հակակշիռների ու զսպումների համար:

Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքում, երբ ընտրողները փոփոխությունների կոչ են անում, այստեղ կան համոզմունքներ, որոնք անփոփոխ են թվում: Ավելի վաղ, երբ CNN-ը հաղորդում էր երկրի երկրաշարժի գոտում գտնվող Էրդողանի հենակետերից, պարզվել է, որ նախագահին աջակցությունը մնում է ամուր։ Այն հաստատվել է նաև ընտրությունների արդյունքներով։

Էմմա Չոբանյան