Բաբայանն ու Հարությունյանը հանդիպել են․ Արցախում նոր մարմին է ձևավորվում․ ովքե՞ր կլինեն կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը երկու օր առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք էր հրավիրել՝ դիմելով Արցախի իշխանություններին։ Հրապարակում Արայիկ Հարությունյանին ուղղված պահանջ հնչեց՝ իրեն նշանակել պետական նախարար։ Բաբայանը պնդում է՝ երեք ամիսը բավարար է, որ այս պաշտոնում կարողանա լուծել Արցախի առանցքային խնդիրները։

Հանրահավաքից հետո Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ ընդառաջ են գնում քաղաքական խորհրդակցություններ սկսելու առաջարկին։ Երեկ տեղի է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբյանի հանդիպումը։ Արցախի նախագահի աշխատակազմը որևէ կերպ չի մեկնաբանել հանդիպումը, իսկ Բաբայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը Բաբայանին պետնախարար նշանակելու հանրային պահանջը չի քննարկել։ Ըստ մամուլի ծառայության՝ Բաբայանին Հարությունյանն առաջարկել է «անդամակցել ստեղծվելիք խորհրդակցական կոլեգիալ մարմնին», որի անդամներն են լինելու Սամվել Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը և գործող պետնախարար Գուրգեն Ներսիայան։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի նշանակման հավանականությանն անդրադառնալով՝ խոսել է նոր ընտրություններ անցկացնելու մասին։ Արցախի նախագահի խորհրդականը չի հստակեցնում՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանը կողմ է իր առաջարկին։ Դավիթ Բաբայանը նշում է՝ պետք է չգնալ հասարակությունը մասերի բաժանելու ճանապարհով։

Մինչ Արայիկ Հարությունյանը չի արձագանքում արցախցիների՝ Սամվել Բաբայանին պետնախարար նշանակելու պահանջին, Երևանում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հավհաննիսյանը Սամվել Բաբայանի նախաձեռնությունն առողջ է որակում։ ՔՊ-ականը քաղաքական միավորների կոնսոլիդացիա է տեսնում Արցախում։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից Արցախը հանձնելու գործընթացի ֆոնին Արցախում ներքաղաքական ցույց իրականացնելն անտրամաբանական է։

Արթուր Հովհաննիսյանը նշում է՝ ՔՊ-ն սատարում է ԼՂ-ի բոլոր քաղաքացիներին՝ անկախ անուն-ազգանուններից։

Սամվել Բաբայանը հայտարարել է, որ պետնախարար նշանակվելու դեպքում պատրաստվում է առաջնային լուծել պաշտպանական, ժողովրդագրական և սոցիալական խնդիրներ։ Ընդ որում՝ նա առաջարկում է պետնախարարի համակարգմանը հանձնել նաև ուժային կառույցները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան