Հարավային Կովկասում քաղաքականության հարցում Թուրքիայի և ՌԴ-ի միջև փոխըմբռնում կա՞․ Զախարովայի մեկնաբանությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Հարավային Կովկասում կան հարցեր, որոնց շուրջ ՌԴ-ն և Թուրքիան ունեն շփման ընդհանուր գծեր ու համատեղ աշխատանք։ Կան նաև կետեր, որոնց շուրջ տեսակետները չեն համընկնում։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Հարավային Կովկասում քաղաքականության հարցում Թուրքիայի ու ՌԴ-ի միջև փոխըմբռնում կա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինչպես հասկանում եք՝ իրավիճակը միատարր չէ։ Կան հարցեր, որոնց շուրջ ունենք շփման գծեր ու համատեղ աշխատանք։ Կան նաև կետեր, որոնց շուրջ մեր տեսակետները չեն համընկնում։ Դա նորմալ գործնական գործընթաց է, սակայն չպետք է ընդհանրական խոսենք, եկեք կոնկրետ մեկնաբանենք մեր փոխգործակցության որևէ մաս։ Կարող եմ հաջող փոխգործակցության օրինակ բերել ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սիրիայում, և շատ կողմերի մասնակցությամբ բարդ հարցերի կարգավորում, օրինակ՝ տեղի ունեցավ քառակողմ հանդիպում (Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի, Իրանի ու ՌԴ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը)։ 3-4 տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ հարցերի շուրջ ևս հնարավոր կլիներ պայմանավորվել»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ դրական փոխգործակցության բազմաթիվ օրինակներ կան։

Տաթև Ֆռանգյան