Ղազախստանում կտրուկ աճել է երկիր ռուսական ներխուժումը հավանական համարողների թիվը. հարցում

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Վերջին վեց ամսվա ընթացքում Ղազախստանի քաղաքացիների թիվը, որոնք  կարծում են, թե իրենց երկիր ռուսական ներխուժումը հավանական է, կրկնապատկվել է։ Այս մասին են վկայում հանրային կարծիքի վերջին հարցումները, որոնք անցկացրել են տեղական MediaNet և PaperLab կազմակերպությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ հարցմանը մասնակցել է 1100 մարդ, այն անցկացվել է մայիսի 3-ից 12-ը։

Հարցման արդյունքների համաձայն՝ մասնակիցների 60%-ն ասել է, որ չեզոք է վերաբերվում ուկրաինական պատերազմին, 12,8%-ն աջակցում է Ռուսաստանին այս պատերազմում, 21,1%-ը՝ Ուկրաինային։

Միևնույն ժամանակ, հարցվածների մասնաբաժինը, որոնք կարծում են, թե Ռուսաստանը կարող է ներխուժել նաև Ղազախստան, վերջին վեց ամսվա ընթացքում 8,3%-ից աճել է՝ հասնելով 15%-ի։

Մայիսյան հարցման մասնակիցների գրեթե մեկ երրորդը նշել է, որ իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ վատթարացել է Ուկրաինա շարունակական ներխուժման պատճառով, կեսից ավելին ասել է, որ իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ չի փոխվել: Հարցվածների 4,7%-ն էլ նշել է, որ իրենց վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ բարելավվել է։

Ղազախստանը սերտ կապեր է պահպանում ՌԴ-ի հետ, իսկ ուկրաինական պատերազմում չեզոք է՝ միաժամանակ, սակայն, չճանաչելով ՌԴ-ի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիան։ Ղազախստանի բնակչության թիվը շուրջ 20 մլն է, որից 3 մլն-ը՝ էթնիկ ռուսներ։

Էմմա Չոբանյան