Լավրովը հայտարարել է, թե «ԱՄՆ-ը ՀՀ-ին խորհուրդ է տալիս հրաժարվել ռուսական բազայից՝ անվտանգություն խոստանալով»

Լուրեր

13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
Բոլորը

ԱՄՆ-ը Հայաստանին «խորհուրդ է տալիս» հրաժարվել ռուսական բազայի և սահմանապահների տեղակայումից՝ դրա դիմաց խոստանալով «ապահովել անվտանգություն»։ Այս  մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գիտեմ, որ հայերին, մենք այդպիսի տեղեկություն ունենք,  նրանք (ԱՄՆ-ը և իր դաշնակիցները) ասում են, թե եկեք մեզ մոտ, քշեք ռուսներին ձեր տարածքից, սահմանապահներին ևս, հանեք ռազմական բազան, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա ևս դիվանագիտություն չէ։ Չկա այլևս դիվանագիտություն։ Կա ուղիղ կաշառք»,- հայտարարել է Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ ՀՀ տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։ Ռազմաբազայի օդային բաղադրիչ է համարվում նաև «Էրեբունի» ավիաբազան, որը տեղակայված է Երևանում։

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը ծառայություն է իրականացնանում ըստ 1992  թվականի սեպտեմբերի 30-ի Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին» համաձայնագրի։

Տաթև Ֆռանգյան