Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Մայիսի 16-ին Ռեյկյավիկում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ:

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ բարձրաստիճան այցելությունները և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լատվիայի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ: Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ դրանք կհասցեագրեն նաև մերօրյա մարտահրավերները՝ ընդգծելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման հարցերում շարունակական սերտ համագործակցության պատրաստակամությունը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի:

Քննարկվել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս համատեքստում շեշտվել է, որ Ադրբեջանի կողմից սադրիչ և ագրեսիվ գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու ջանքերին: Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, հայ ռազմագերիների վերադարձի և մարդասիրական բնույթի մյուս խնդիրների հասցեագրման կարևորությունը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի քաղաքական կամքը հասնել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: