Թուրքիայի ընդդիմադիր ԶԼՄ-ները քննադատության են ենթարկվում՝ ընտրությունների գիշերը «Էրդողանի հոգեբանական պատերազմին աջակցելու համար»

Լուրեր

24.02.2026 | 15:25
Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում խաղացող ֆուտբոլիստները՝ կանանց Հայաստանի հավաքականում
24.02.2026 | 15:16
Դատարանը մերժել է Հյուսիս-հարավ ճանապարհի՝ Երևանով անցնող հատվածի հողամասի սեփականատիրոջ հայցը
24.02.2026 | 15:05
Կոկաինի գործով նիստը, որով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մեղադրյալ է, հետաձգվեց
24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցները քննադատության են ենթարկվել սոցիալական ցանցերում՝ մայիսի 14-ի խորհրդարանական և նախագահական ընտրությունների գիշերը լուսաբանմամբ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) հոգեբանական պատերազմի մարտավարությանն աջակցելու համար, գրում է Turkish Minute-ը։

Halk TV, KRT TV և Sözcü հեռուստաալիքները, ANKA լրատվական գործակալությունը, որոնք քննադատում են ԱԶԿ-ի կառավարությանը, մեղադրվում են բացասական ընկալման տարածման մեջ, որն ԱԶԿ-ն փորձել է տարածել ընտրությունների գիշերը:

Քննադատությունը հիմնականում ուղղված է լրատվամիջոցների կողմից պետական Anadolu գործակալության տվյալների լուսաբանմանը, որն ունի յուրահատուկ ալգորիթմ․ ի սկզբանե բարձր միավորներ է տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն հետագայում հավասարեցնում է միավորները, որը դիտվում է որպես ԱԶԿ-ի կառավարության հոգեբանական պատերազմի մարտավարության մաս:

ԶԼՄ-ները նաև քննադատության են ենթարկվել լրագրողների մեկնաբանությունների համար, որոնք բացասական են գնահատել ընդդիմադիր կուսակցությունների և թեկնածուների ելույթները ուղիղ եթերի ժամանակ՝ նախքան բոլոր ձայների հաշվարկը։ Որոշ լրագրողներ, որոնք աջակցում են ընդդիմադիր կուսակցություններին, մեկնաբանել են Էրդողանի հիմնական մրցակից, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ առաջին փուլում հաղթելու փոքր հնարավորությունները և ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հավանականությունը արդյունքներից մի փոքր անց։

Շատերի կարծիքով՝ նման մեկնաբանությունները խաթարել են ընդդիմադիր դիտորդների մոտիվացիան, որոնք այդ ժամանակ դեռևս հետևում էին քվեատուփերի մոտ ձայների հաշվարկին:

«ANKA լրատվական գործակալությունը կատարյալ խայտառակություն է, ավելի վատ, քան Anadolu-ն: Ընդդիմադիր ալիքները պետք է լուսաբանեն միայն «ստորագրված և կնքված արձանագրությունները»,- Թվիթերում գրել է փաստաբան Ջեմիլ Չիչեքը։

«Ե՛վ ANKA-ն, և՛ Halk TV-ն գաղտնի հոգեբանական աջակցություն են ցուցաբերել ԱԶԿ-ին։ Halk TV-ն համառորեն փորձում է ընկալում ստեղծել, որ ընտրությունները կանցնեն երկրորդ փուլ»,- գրել է լրագրող Նեդիմ Հազարը:

«Չգիտեմ ինչու, բայց Halk TV-ով մեկնաբանություններ են անում, որ ընտրությունները գնալու են երկրորդ փուլ։ Ես զարմացած եմ, դեռևս 12 միլիոն ձայն կա, որը չի հաշվվել»,- ասել է թուրք կինոդերասանուհի Մյուջե Արը՝ մայիսի 14-ը որակելով որպես «թուրքական մեդիայի պատմության ամենաամոթալի օր»:

Թվիթերի հայտնի հակակառավարական օգտատեր Թայլան Քուլաչօղլուն գրել է, որ ընդդիմությունը «հանձնել է» ընտրությունները լրատվամիջոցների պատճառով, որոնք հավակնում են աջակցել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը (CHP), սակայն նախնական արդյունքները գնահատում են իշխող ԱԶԿ-ի մարտավարությանը համապատասխան։

Միաժամանակ, հետաքննող լրագրող Ջևհերի Գյուվենն, որը ապրում է արտերկրում, YouTube-ում թուրքական կառավարության կոռուպցիայի և ստվերային հարաբերությունների մասին նրա  տեսանյութերը գրավում են հարյուր հազարավոր հեռուստադիտողների, պնդում է, որ KRT հեռուստաընկերությունը և ANKA-ն, որոնք CHP-ի փոխնախագահ Թունջայ Օզքանի հսկողության տակ են, ընտրությունների գիշերն աշխատել են Էրդողանի օգտին։

Էմմա Չոբանյան