Բերեզովսկի. Մխիթարյանը Հայաստանի ամենաճանաչված մարդկանցից է. հուսով եմ՝ Ինտերը դուրս կգա եզրափակիչ

Լուրեր

08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
Բոլորը

Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մաղթել է, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. գրում է armsport-ը։

«Ես շատ ուրախացա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մխիթարյանի գոլի և «Ինտերի» հաղթանակի համար: Նրանք մեծ քայլ են կատարել՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու ճանապարհին։ Խաղից հետո շնորհավորել եմ Հենրիխին։ Հաճելի օր էր բոլորիս համար:

Մենք մի փոքր տարբեր սերունդներից ենք, բայց, հավանաբար, կարելի է ասել, որ կյանքի ընկերներ ենք։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Խաղացել ենք միասին և համակրում ենք միմյանց: Հենրիխն, անկասկած, այժմ Հայաստանի ամենասիրված մարդկանցից է։ Նման հաջողությունն աննկատ չի մնում։

Հավատո՞ւմ եմ, որ նա կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում. «Սիթին», իհարկե, ուժեղ է։ Այո, նրանք «Ռեալի» հետ առաջին խաղում ոչ-ոքի խաղացին, բայց կարծում եմ, որ նրանք դեռ դուրս կգան եզրափակիչ։ Ես իսկապես հույս ունեմ, որ «Ինտերը» նույնպես այնտեղ կլինի։ Գիտեք, եզրափակիչ հանդիպումներն անկանխատեսելի են։ Ընդամենը մեկ խաղ. ամեն ինչ կարող է պատահել: Ես, իհարկե, երկրպագելու եմ «Ինտերին», բայց հասկանում եմ, որ նրանց համար շատ, շատ դժվար է լինելու։ «Սիթին» նախկինում ուժեղ, լավ խաղ ցուցադրող թիմ էր, իսկ Հոլանդի գալով նրանց խաղը դարձել է էլ ավելի բազմակողմանի և հզոր»,- ասել է Բերեզովսկին «Чемпионат»-ին տված հարցազրույցում: