Փաշինյանը ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակ է համարում բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում
25.07.2026 | 19:45
Ավարատվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը պետք է լինի բոլոր հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է չեխական «Respekt» ամսագրին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր է Հայաստանը քաղել  վերջին 15 ամսվա ընթացքում:

«Մեր բարդ պատմության պատճառով մենք սովորել ենք նորմալ հարաբերություններ չունենալ մեր որոշ հարևանների հետ: Դա փոխելը մեր երկրի համար կենսական կարևոր նշանակություն ունի: Շատ պարզ է թվում, սակայն դրա իրականացումը  տասնյակ խնդիրների հետ է կապված. կան որոշ հոգեբանական և պրակտիկ խնդիրներ: Հայ հասարակության համար նման ուղերձը դյուրամարս չէ»,-նշել է վարչապետը:

Նա պատմել է, որ վերջերս Ազգային ժողովում խոսել է Հայաստանի հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, և ընդդիմադիր մի պատգամավոր ընդդիմացել է՝ ասելով, որ վարչապետն այնպես է խոսում, ասես Հայաստանի հարևանը  Շվեդիան է:

«Ես պատասխանեցի՝ լավ կլինի, եթե ուսումնասիրենք Սկանդինավիայի և Եվրոպայի պատմությունը: Եթե մենք կարծում ենք, որ Սկանդինավիան միշտ այդքան խաղաղ է եղել, որքան հիմա, մենք սխալվում ենք: Այդ ժամանակ  ինձ ընդդիմացան՝ ասելով, որ, ի տարբերություն մեզ,  Սկանդինավիայում ցեղասպանություն չի եղել: Այո՛, մեր և Սկանդինավիայի միջև շատ տարբերություններ կան, սակայն կարծում եմ՝ էությունը հստակ է՝ պատմություն կերտողները մարդիկ են»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել՝ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Վրաստանի ու Իրանի հետ և պետք է շարունակի բարելավվել այդ հարաբերությունները:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ գրեթե ոչ մի հարաբերություն չունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը պետք է փոխել: