Ֆրանսահայերը ընտրությունների 2-րդ փուլում կսատարեն Էմանուել Մակրոնին

Լուրեր

15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը նամակ են հղել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տարած Էմանուել Մակրոնին՝ նշելով, որ մայիսի 7-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում սատարելու են նրան:

Նամակում ասվում է.

«Ցանկանում ենք ողջունել Փարիզում ապրիլի 24-ին Ձեր կատարած այցը Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան և շնորհակալություն հայտնել, որ հարգանքի տուրք մատուցեցիք ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակին: Ձեր քայլը լիովին տեղավորվում է Ձեր ներգրավվածության գծի մեջ, մասնավորապես ապրիլի 24-ը Հանրապետության օրացույցում ներառելու նախաձեռնության մեջ: Այն վկայում է զոհերի համար արդարության պահանջին Ձեր նվիրվածության մասին:

Արժանապատվության ու մարդու իրավունքների այս հարցը, որի շուրջ մեծ պայքար է ընթանում, պաշտպանության կարիք ունի, մասնավորապես, համարձակ, առաջընթացին ու արժեքներին նվիրված պետական գործիչների պաշտպանության կարիքը:

Այս հարցում Ձեր ներգրավվածությունը, ապրիլի 24-ին Ձեր կատարած քայլը, Ձեզ հետ ունեցած մեր հանդիպումը, հայկական հարցի հետ կապված Ձեր արտահայտած դիրքորոշումը, ինչպես նաև Ֆրանսիայի դիրքերի վերականգնմանն ուղղված Ձեզ առաջնորդող ընդհանուր քաղաքական սկզբունքները մեզ համոզում են, որ Դուք այդպիսի գործիչ եք: Հենց այդ պատճառով էլ այս նամակով ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել Ձեզ առաջիկա նախագահական ընտրություններում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Ընտրությունների առաջին փուլը հաղթահարել է «Հառաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: