Պուտինի նոր հրամանագրով փոխվում է պայմանագրային ծառայություն անցնող օտարերկրացիներին  պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տալու կարգը

Լուրեր

26.02.2026 | 11:11
Հումանիտար խնդիրներ կան Ադրբեջանի հետ, համոզված ենք, որ կլուծենք, լարվածություն չկա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:11
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
26.02.2026 | 11:03
Հայաստանը կդառնա կամ արդեն դարձել է հիբրիդային սպառնալիքների թիրախ․ Լոնգանգե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 11:02
Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 10:53
Չեմպիոնների լիգա․ «Ռեալը» և ՊՍԺ-ն 1/8 եզրափակիչում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:52
Մեծ ատոմակայանի կարիք չունենք. փոքրի հարցը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի և Հվ. Կորեայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:44
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.02.2026 | 10:28
Փաշինյանը Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանել է ներկաների հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 10:25
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և ֆինանսական համագործակցությանն առնչվող հարցեր
26.02.2026 | 10:16
Փաշինյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
26.02.2026 | 10:01
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
26.02.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
26.02.2026 | 09:30
«Խոսքի և մամուլի ազատության, տեղեկատվության հասանելիության խթանումը ՀՀ-ում» ծրագրի մեկնարկը․ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 23:29
Ինչպես են ադրբեջանցի գործարարները ՌԴ-ին օգնում շրջանցել պատժամիջոցները. FT-ի հետաքննությունը
25.02.2026 | 23:25
Խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ. Փաշինյան
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, որով փոփոխվում է պայմանագրային զինծառայություն անցնող օտարերկրացիներին  պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն  տալու կարգը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աշնանը Պուտինի ստորագրած հրամանագրով նախատեսվում էր, որ առնվազն մեկ տարով ռազմական պայմանագիր կնքած օտարերկրացիներին ՌԴ անձնագրեր կտրամադրվի պարզեցված ընթացակարգով, միայն այն դեպքում, եթե նրանք մասնակցեն ռազմական գործողություններին առնվազն վեց ամիս:
Հրամանագրի նոր տարբերակում ոչինչ չի ասվում ռազմական գործողություններին անմիջական մասնակցության մասին, սակայն նշվում է Ուկրաինայի դեմ պատերազմի մասին, որը ՌԴ իշխանություններն անվանում են «հատուկ ռազմական գործողություն», իսկ պայմանագիրը պետք է կնքվի մեկ տարի ժամկետով։

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ռեժիմ կարող են «պահանջել օտարերկրյա քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության պայմանագրեր են կնքել հատուկ ռազմական գործողության ընթացքում»։