Քըլըչդարօղլուն հայտնել է, որ ընդդիմությունն ընտրություններում առջևում է

Լուրեր

18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում շարունակվում է այսօր՝ մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրությունների քվեթերթիկների հաշվարկը։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջատարը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, իսկ ընդդիմությունը հակառակի մասին է հայտարարում։

Ընդդիմության նախագահի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հայտում է, որ նախագահական ընտրություններում առաջատարն ինքն է։

«Մենք առջևում ենք»,- գրել է Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում։

Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետեր Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշն իրենց հերթին կոշտ քննադատության են ենթարկել պետական Անադոլու գործակալությունը՝ Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքների մասին ապակողմնորոշիչ տեղեկություններ հայտնելու համար։ Իմամօղլուն գործակալությանը մեղադրել է արժանահավատության բացակայության մեջ՝ զգուշացնելով քաղաքացիներին՝ չվստահել պետական լրատվականին։

«Անադոլու գործակալության համբավը զրոյից ցածր է, այն արժանահավատ կողմ չէ»,- ասել է Իմամօղլուն։

Քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը ևս  հայտարարել է, որ Անադոլուն բացահայտ մանիպուլացնում է ընտրությունների արդյունքները։

Էմմա Չոբանյան