Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Քաղաքականություն
13.05.2023 | 17:27Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին։ Այս մասին կարգադրություն է ստորագրել ԱԺ նախագահը։
Պատվիրակության կազմում Բելառուսի մայրաքաղաք կմեկնեն նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ։