20 տարի առաջ Թատերականում այսքան տաղանդավոր ուսանողներ չեն եղել, բայց ներուժը չի օգտագործվում. ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Այո´, մենք կրթական ծրագրերը թարմացնելու և արտերկրի գործընթացներին համապատասխանեցնելու կարիք ունենք, եթե ուզում ենք լինել մրցունակ: Օրինակ` ունենք «Արվեստի կառավարում» ֆակուլտետ, որտեղ ոչ ոք չի գալիս, բայց եթե անվանումը վերաբրենդավորվի, դառնա «Թատրոնի և կինոյի պրոդյուսինգ», այն միանգամից կհրապուրի դիմորդին: Մենք ուսանողների հետ ժամանակակից լեզվով չենք խոսում: Մեր բուհը ներկայանալու խնդիր ունի»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ԵԹԿՊԻ ռեկտոր Սառա Նալբանդյանը:

Նրա խոսքով` Թատերական ինստիտուտի ներուժն այժմ ճիշտ չի օգտագործվում՝ այն դեպքում, երբ կան մեծ թվով շնորհալի ուսանողներ։

«20-30 տարի առաջ այս քանակությամբ տաղանդավոր ուսանողներ չենք ունեցել: Բայց կան վատ որակի սերիալներ, որտեղ երբեմն հայտնվում են մեծ պոտենցիալով սաներ և լճանում են»,- ասում է ռեկտորը:

Նրան զարմացնում է այն հանգամանքը, որ «Սցենարի վարպետությունը», որը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում, Հայաստանում պահանջարկ չունի։

«Մեր ռեժիսորները մտածում են, որ առանց սցենարիստի էլ կարող են ֆիլմ նկարել: Թատրոնում դրամատուրգների մեծագույն սով ունենք: Իհարկե, կան գրող մարդիկ, բայց այնպիսիք, որոնց պրոդուկտն անընդհատ կբեմադրվի, չկան: Մենք փորձելու ենք լրացնել այդ բացը և հագեցնել այդ սովը»,- նշում է Սառա Նալբանդյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան