Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների առնչությամբ 2 անձի մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների հանգամանքները. 2 անձի առաջադրվել է մեղադրանք:

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի առանձին աշխատակիցների մասնակցությամբ անօրինական վարձատրության, կաշառքի, խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ:

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում միացվել են մեկ վարույթում և իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝  չարաշահումները տեղի են ունեցել 2015-2018թթ. ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը և նրանցից երկուսին առաջադրվել է մեղադրանք:

Այսպես՝ հունիսի 27-ին թիվ 16 պոլիկլինիկայի 1 բուժքրոջ մեղադրանք է առաջադրվել՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով, 1 բժշկուհու ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ հունիսի 28-ին ևս երկու բուժքույր հարցաքննվել է որպես կասկածյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար: