Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանց կողմից 2 մլն 780 հազ. ՀՀ դրամ հափշտակելու փաստով կատարված նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Խ.-ն և Վ. Ս.-ն, զբաղեցնելով համապատասխանաբար Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետի և նույն բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները, նախնական համաձայնությամբ կատարել են իրենց վստահված խոշոր չափերով գումարի հափշտակություն:

Ինչպես տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ մասնավորապես՝ պարզվել է, որ Վ. Ս.-ն, Կ. Խ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2022 թվականի հունվար-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում բացօթյա առևտրի գործունեություն իրականացնող երեք տասնյակից ավելի ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես նաև՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված տնտեսվարողներից առձեռն գանձել են ընդհանուր 5.570.000 ՀՀ դրամ, որից 2.790.000-ը վճարել է Երևան համայնքի գանձապետական հաշվին՝ որպես տեղական տուրք, իսկ մնացած՝ 2.780.000 ՀՀ դրամը հափշտակել ու բաշխել են միմյանց միջև:

Վերը նշված հանցավոր արարքների համար Կ. Խ.-ին և Վ. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: