Փաշինյանը Պուտինի կողքին կանգնեց՝ հարվածեց ՀՀ շահին․ Ալիևը հարձակվեց, ՌԴ-ն ՀԱՊԿ մտցնելու ուլտիմատում տվեց․ Դավիթ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, թե Ադրբեջանը դեռ իր համաձայնությունը չի տվել Մոլդովայում երկրների ղեկավարների հնգակողմ հանդիպմանը, Եվրամիությունը վերահաստատում է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդել է, որ հնգակողմ այդ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում:

«Մենք հայտարարել ենք, թե հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մասնակցի պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը։ Սակայն վերջնական համաձայնություն դեռ չի տրվել, քանի որ հանդիպման դետալները չեն հրապարակվել»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանը խուսափում է Մակրոնի և Շոլցի հետ հունիսի 1-ի հանդիպումից, և փաստացի պայման են դնում, ինչո՞ւ։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը Factor TV-ին տված հարցազրույցում պնդում է, որ Բաքուն ստում է։

«Իրականում կա պայմանավորվածություն Քիշնևում Մակրոնի և Շոլցի ձևաչափով Փաշինյան-Ալիև հանդիպման անցկացման վերաբերյալ։ Ադրբեջանը չի կարողանում ԱՄՆ-ին մերժել, ասել, որ դեմ է ԼՂ-ի կարգավիճակի ամերիկյան առաջարկին և, փաստորեն, ՌԴ-ի հետ տորպեդահարում են առաջիկա հանդիպումները։ Սոթքի հարձակումը դա է վկայում։ Էմանուել Մակրոնը ՀՀ-ի բարեկամն է։ Ալիևը գիտի՝ Քիշնևում ճնշում կլինի իր վրա, սադրանքով տորպեդահարում է բանակցությունը»,- նշում է Դավիթ Ստեփանյանը։

Այս զարգացումների համատեքստում փորձագետը կարծիք հայտնեց, որ ՀՀ վարչապետի այցը Մոսկվա՝ Կարմիր հրապարակում ռազմական շքերթին մասնակցելու նպատակով, գործեց ընդդեմ Հայաստանի շահերի. «Փաշինյանը կանգնեց միջազգային հանցագործ Պուտինի կողքին, ինչո՞ւ քեզ իջեցրիր այդքան, դիկտատորների ակումբ գնացիր։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը հարձակվեց։ Իրականում Ալիևը շահեց, որ չգնաց Մոսկվա։ Փաշինյանը հարված հասցրեց ՀՀ շահերին՝ ՌԴ գնալով։ Ալիևը ցույց տվեց սուվերենություն, որ Պուտինից ինչ-որ բան ստանա։ Իսկ Փաշինյանը գնաց Մոսկվա, ինչից հետո ՌԴ-ն ուլտիմատում տվեց ՀՀ-ում ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու մասին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան