Ունենք կոնկրետ ապացույցներ․ Քըլըչդարօղլուն պնդում է, որ ՌԴ-ն միջամտում է Թուրքիայի ընտրություններին

Լուրեր

26.11.2024 | 11:39
Ֆինանսների նախարարի՝ ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունների թեմայով ասուլիս. ՈՒՂԻՂ
26.11.2024 | 11:33
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը
26.11.2024 | 11:23
Ավելի քան 10 «Շահեդ»-ներ են խոցվել Կիևում
26.11.2024 | 11:15
ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում շրջանառության թերհայտարարագրման դեպք
26.11.2024 | 11:04
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ
26.11.2024 | 10:57
Լեհաստանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
26.11.2024 | 10:53
Լարսը փակ է բեռնատարների համար
26.11.2024 | 10:46
Ադրբեջանում Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել
26.11.2024 | 10:37
Հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ
26.11.2024 | 10:25
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին  
26.11.2024 | 10:16
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում
26.11.2024 | 10:02
Դոլարն ու եվրոն արժևորվել են, ռուբլին՝ արժեզրկվել․ արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 26-ի դրությամբ
26.11.2024 | 09:46
Հրդեհ Գառնի գյուղում․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և անասնագոմը՝ մասամբ
26.11.2024 | 09:31
Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
Բոլորը

Թուրքիայի ընդդիմության և Ռուսաստանի կառավարության միջև լարվածությունը սրվել է ընտրություններին միջամտելու մեղադրանքների պատճառով։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ, ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ՌԴ-ին մեղադրել էր երկրի ընտրություններին կեղծ տեսանյութերի միջոցով միջամտելու մեջ։

«Սիրելի՛ ռուս ընկերներ, դուք եք կանգնած այն շանտաժի, դավադրությունների, դիփ ֆեյք բովանդակության և ձայնագրությունների հետևում, որոնք երեկ բացահայտվեցին այս երկրում։ Եթե ցանկանում ենք, որ մեր բարեկամությունը մայիսի 15-ից հետո շարունակվի, ուրեմն ձեռքերդ հեռո՛ւ թուրքական պետությունից։ Մենք նախկինի պես համագործակցության ու ընկերության կողմակիցն ենք»,- գրել էր Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հերքել է Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին լուրերը՝ նշելով, որ նման տվյալներ են տարածում ստախոսները։

«Մենք նման հայտարարությունները կտրականապես հերքում ենք, պաշտոնապես հայտարարում, որ որևէ միջամտության մասին խոսք լինել չի կարող։ Եթե որևէ մեկը պարոն Քըլըչդարօղլուին նման տեղեկատվություն է տրամադրել, ապա նրանք ստախոս են, այդպես էլ պետք է ասել»,- նշել է Պեսկովը։

Սակայն Քըլըչդարօղլուն շարունակում է պնդել հակառակը։ Reuters-ին տված հարցազրույցում, որը վկայակոչել է Gercek News-ը, նա հաստատել է իր պնդումները՝ հայտարարելով, որ իր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) Ռուսաստանի մասնակցության կոնկրետ ապացույցներ ունի:

«Եթե մենք չունենայինք կոնկրետ ապացույցներ, ես չէի գրի այդ մասին Թվիթերում: Ես ուզում էի, որ ամբողջ աշխարհը տեղյակ լիներ դրա մասին»,- ասել է Քըլըչդարօղլուն։

Նա նաև ասել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, կպնդի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության նոր նախաձեռնության համար։

Այսօրվա հանրահավաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս անդրադարձել է Քըլըչդարօղլուի հայտարարություններին։

«Հիմա պարոն Քեմալը սկսեց հեգնել նաև Ռուսաստանին։ Ռուսաստանն է ուղղորդում Թուրքիայում ընտրությունները. ամո՛թ։ Հիմա եթե ասեմ՝ Թուրքիայում ընտրությունները ղեկավարում են Ամերիկան, Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան, ի՞նչ կասեք»,- հայտարարել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան