Amnesty International-ը ՌԴ-ին կոչ է արել ապահովել Նավալնիի կյանքի և առողջության պաշտպանությունը

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին՝ ապահովել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կյանքի և առողջության պաշտպանությունը, որը ինը տարվա պատիժ է կրում Վլադիմիրի մարզում խիստ ռեժիմի գաղութում՝ «քաղաքական դրդապատճառներով անարդար դատավարության արդյունքում կայացված դատավճիռով»։

«Նրա առողջական վիճակը ծայրահեղ մտահոգիչ է, և քրեակատարողական գաղութի վարչակազմի կողմից շարունակվող հալածանքներն ու դաժան վերաբերմունքը խախտում են նրա իրավունքները և հակասում են Ռուսաստանի միջազգային պարտավորություններին»,- ընդգծել են իրավապաշտպանները մայիսի 11-ին հրապարակված հայտարարության մեջ:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ գաղութի վարչակազմը քաղաքական գործչին մշտապես և կամայականորեն տեղափոխում է պատժախուց։

«Ինչ վերաբերում է Ալեքսեյ Նավալնիին, ապա իշխանություններն օգտագործում են միջոցների ամբողջ հսկայական զինանոցը, որպեսզի նրա կեցությունը գաղութում բացարձակ անտանելի դարձնեն։ Վատ վերաբերմունքը, վերջերս նրա նկատմամբ ուժի կիրառումը և անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելուց հրաժարվելը Նավալնիի իրավունքների և Ռուսաստանի միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներ են։ Միայն դա արդեն կարելի է համարել որպես խոշտանգում կամ վատ վերաբերմունք»,- ասել է AI-ի ՌԴ-ի մասով հետազոտող Օլեգ Կոզլովսկին։

Իրավապաշտպանները կարծում են, որ Ռուսաստանի իշխանությունները պետք է «անհապաղ և անվերապահորեն» ազատ արձակեն Նավալնիին, քանի որ նա դատապարտվել է ոչ թե հանցավոր գործունեության, այլ «իր իրավունքներն իրացնելու խաղաղ փորձերի» պատճառով և խղճի բանտարկյալ է հանդիսանում։