Մեր նպատակն է, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆորումի պատվիրակությանը

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի մշակույթի նախարար, Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկիին:

Վարչապետը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: «Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն է՛լ ավելի խորանան և հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ երևանյան ֆորումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում: ՌԴ պատվիրակության ղեկավարն առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզերի և տարածաշրջանների միջև գործարար կապերի խթանմանը միտված միություն ստեղծելու հնարավորությունը, ինչը կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու  համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Պարոն Մեդինսկին կարևորել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆիլմարտադրության ոլորտներում համագործակցության խորացումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ինչպես միջտարածաշրջանային տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, այնպես էլ ֆիլմարտադրության խթանմամբ ու մշակութային ոլորտում համագործակցության ընդլայնմամբ: Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին՝ վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն ունեն դինամիկ զարգացում և հույս հայտնել, որ առաջիկայում այդ տեմպերը կշարունակեն ոչ միայն պահպանվել, այլ նաև ավելանալ:    

Կողմերն անդրադարձել են նաև հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի: