ԵՄ-ն Վրաստանին կոչ է անում Ռուսաստանից «անվստահելի ինքնաթիռները» չթողնել երկիր

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Բրյուսելն այսօր Թբիլիսիին կոչ է արել «անվստահելի ռուսական ինքնաթիռներ» չթողնել իր տարածք։ Ըստ Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պիտեր Ստանոյի՝ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարողանում արդիականացնել իր ավիապարկի 95 տոկոսը, որն անհրաժեշտ է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանելու համար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին՝ որպես անդամ դառնալու ձգտող երկրի, միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ գործող պատժամիջոցներին, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում, և վերահսկել դրանք շրջանցելու փորձերը։ ԵՄ-ն թույլ չի տալիս թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան կամ այդ երկրի վրայով՝ որպես Ուկրաինա ներխուժմանը պատասխան պատժիչ միջոցառումների մաս:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնություն մուտքի վիզաների վերացմանը, ապա միայն Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն որոշել՝ օգտվե՞լ այդ առաջարկից, թե՞ ոչ, նշել է Ստանոն։

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան ավիափոխադրումների արգելքը վերացնելու մասին, որը գործում էր 2019 թվականից։ Վրաստանի քաղաքացիները, համաձայն այս հրամանագրի, կարող են մուտք գործել Ռուսաստան՝ պարզապես ցույց տալով իրենց անձնագիրը, եթե պատրաստվում են երկրում մնալ 90 օրից պակաս և մտադիր չեն սովորել կամ աշխատել։

Տաթև Ֆռանգյան