Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները զգուշացնում են՝ Թուրքիայի իշխանությունների կողմից համացանցի վերահսկողությունը սպառնում է ընտրություններին

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Միջազգային իրավապաշտպան երկու հայտնի կազմակերպություններ կոչ են արել Թուրքիայի կառավարությանը դադարեցնել առցանց գրաքննությունը՝ միաժամանակ հորդորելով տեխնոլոգիական ընկերություններին առաջնահերթություն տալ իրավունքներին, քանի որ կիրակի Թուրքիայում կարևոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, գրում է Turkish Minute-ը։

«Թուրքիայի կառավարությունը պետք է դադարեցնի քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները և ապահովի խոսքի ազատության և անձնական կյանքի իրավունքը, հատկապես՝ ընտրություններից առաջ և դրանց ընթացքում»,- նշել են ARTICLE-19 և Human Rights Watch (HRW) կազմակերպությունները։

Իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցում ասվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը զգալի վերահսկողություն է իրականացնելու թվային էկոհամակարգի վրա՝ փորձելով խաթարել ընտրությունների արդյունքները։ Իրավապաշտպան խմբերի փաստաթուղթն ուրվագծում է, թե ինչպես է կառավարությունը, որն առցանց այլակարծությունը լռեցնելու պատմություն ունի, կուտակել է թվային գրաքննության գործիքների հսկայական զինանոց։

«Թուրքիայի կառավարությունն այս ընտրություններից առաջ ուժեղացրել է ջանքերը՝ սոցցանցերի և անկախ առցանց լրատվական կայքերի նկատմամբ գրաքննություն կիրառելու և վերահսկողությունը խստացնելու համար»,- ասել է HRW-ի ավագ տեխնոլոգիական հետազոտող Դեբորա Բրաունը։

ARTICLE-19-ը և HRW-ն ասում են, որ թուրքական կառավարությունը պետք է ձեռնպահ մնա սոցիալական մեդիայի հարթակներին սպառնալուց կամ ճնշելուց՝ ընտրությունների ժամանակ հակադիր տեսակետների տարածումը կանխելու համար:

Թուրքիայում համապետական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան