ԱԳՆ-ն տեղյակ չի՞ եղել հուշարձանի տեղադրման որոշումից․ Տիգրան Ավինյանի պնդումն ու իրականությունը

Լուրեր

04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

«Նեմեսիսի» գործողության հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է Երևանի ավագանու միաձայն որոշմամբ 2021-ին, Կառավարությունն ու ԱԳ նախարարությունը որևէ կապ չեն ունեցել գործընթացի հետ,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Չնայած այս պնդմանը՝ մեր ուսումնասիրությունն այլ բան է վկայում։ Այսպես՝ «Նեմեսիս» գործողության հերոսներին կամ «Ազգային արժանապատվության ասպետներին» նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրման որոշումը Երևանի ավագանին, իսկապես, միաձայն ընդունել է դեռևս 2021 թվականին։ Մինչ այդ՝ հանրային մեծ քննարկում է անցկացվել։ Այդ ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խորհրդական Կամո Արեյանը նիստի ժամանակ ասել էր, որ նախագծի վերաբերյալ գրավոր դրական կարծիք են հայտնել Երևանի ավագանու բոլոր խմբակցությունները, ինչպես նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: Հուշակոթողի կառուցման նախաձեռնողներից Արտյոմ Երկանյանը ևս, որը «Նեմեսիս» գործողության մասնակիցներից Արամ Երկանյանի ժառանգն է, Factor TV-ի հետ զրույցում ասել էր, որ ԱԳՆ-ն երկու անգամ դրական եզրակացություն է տվել նախագծին։ Ստացվում է, որ ԱԳՆ-ն տեղյակ եղել է արձանի տեղադրման որոշման մասին, ավելին՝ տվել է դրական եզրակացություն։

«Կարող եմ ասել այն, որ «Նեմեսիս»-ի արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին, որևէ ժողովրդի կամ երկրի դեմ չէ։ Բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ինչ նախապատմություն ունի արձանը և ինչի հետևանքով են տեղի ունեցել 20-րդ դարասկզբի բոլոր գործողությունները։ Կարծում եմ՝ շատ քաղաքականացնել հարցը, որն իրականացնում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ քննարկենք նույն թեմաները, կարող ենք, օրինակ, Ծիծեռնակաբերդին հասնել, և դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Կարծում եմ՝ սա մեր ներքին հարցն է, մեր ներքին խնդիրն է, և որևէ մեկը սրա հետ կապ չի կարող ունենալ»,- ասել է Ավինյանը։

Տիգրան Ավինյանը բացառել է հուշարձանի ապամոնտաժումը․ «Վստահաբար, ես բացառում եմ, որ կարող է ապամոնտաժվել այդ արձանը»։

Օրերս Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արձանի տեղադրմանը, ասել էր, որ իր կարծիքով դա սխալ որոշում է, որը էմոցիոնալ ֆոնի վրա է կայացվել։ Ավինյանն այսօր ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այդ որոշումը 2021 թվականին չի համաձայնեցրել Կառավարության հետ։

«Ես կարծում եմ, որ այս տեսակ որոշումները, վստահաբար, պետք է քննարկվեն Կառավարության և Արտաքին գործերի նախարարության հետ․ միանշանակ սխալ է եղել»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում չի ունեցել։ Հարցին, թե արդյոք արձանի տեղադրման որոշումը կայացնելուց առաջ կային մտավախություններ, որ Թուրքիան կարող է նման կերպ արձագանքել, Ավինյանը պատասխանել է, որ այդ ուղղությամբ որևէ մտավախություն ու քննարկում չեն ունեցել։ Ավինյանը նաև բացառել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուն կարող է փոխվել։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ «Նեմեսիս»-ի հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիան փակեց իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար։ Ալեն Սիմոնյանը Թուրքիայում հայտարարեց, որ «Նեմեսիս» հուշարձանը տեղադրվել է քաղաքային իշխանությունների որոշմամբ։ Օրեր առաջ էլ Թուրքիան սպառնաց ՀՀ-ին, որ, եթե «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանը չապամոնտաժվի, ապա բացի օդային տարածքը փակելուց՝ Թուրքիան լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։

«Արձանի տեղադրումը մեզ համար անընդունելի է։ Նրանք ասում են, որ այն տեղադրվել է քաղաքային իշխանության որոշմամբ, և չեն կարող այդ հարցին խառնվել։ Մենք էլ նրանց ասել ենք՝ մոռացե՛ք կարգավորման մասին, եթե չհեռացնեք այն»,- ասել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Մայիսի 9-ին ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով Չավուշօղլուի այդ հայտարարությանը, ասել էր, որ դա Հայաստանի ներքին գործն է, և որևէ մեկն իրավունք չունի խառնվել։ Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունից հետո, Factor.am-ը արձանի ապամոնտաժման վերաբերյալ հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, բայց պատասխանն այդպես էլ չենք ստացել։ Ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն ասել էր, որ Թուրքիայի ղեկավարությունը չպետք է խառնվի ՀՀ ներքին հարցերին։

Արփի Հակոբյան