Ադրբեջանին չի հաջողվել իր մտադրությունը զարգացնել բանակի դիմակայության արդյունքում․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.07.2026 | 15:19
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է
13.07.2026 | 15:15
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է բազմակի վնասվածքներով տեղափոխված մեկ տարեկան երեխան
13.07.2026 | 15:10
ԵՄ-ն կհաստատի ՀՀ-ում առաքելության ստեղծումը // Ծառուկյանին պատկանող գործարանի աշխատակիցների ակցիան․ ԼՈՒՐԵՐ
13.07.2026 | 15:02
Արտավազավանքում 2027-ին կսկսվեն հնագիտական պեղումներ, ապա՝ վերականգնման նախագծումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.07.2026 | 14:57
Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է «Բորուսիայից» հեռանալուն
13.07.2026 | 14:49
Օդեսայի նավահանգստում ռուսական հարվածից Տոգոյի դրոշի ներքո նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի 3 է անդամ զոհվել
13.07.2026 | 14:40
Թայլանդում փաբում հրդեհի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել
13.07.2026 | 14:30
Ալիևը դժգոհել է, որ Հայաստանը որպես գլխավոր տրանսպորտային հանգույց է ներկայացվում
13.07.2026 | 14:19
FIMI․ ԵՄ-ն Հայաստանում մեկնարկում է նոր գործընկերային առաքելություն՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար
13.07.2026 | 13:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում
13.07.2026 | 13:48
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 2 հողատարածք վերադարձվել է համայնքին
13.07.2026 | 13:37
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
13.07.2026 | 13:26
Գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
13.07.2026 | 13:20
Սուպերհամակարգիչը նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին կիսաեզրափակիչից առաջ
13.07.2026 | 13:12
Կյանից հեռացել է հայտնի դերասան Սեմ Նիլը
Բոլորը

Հայաստանի զինված ուժերը կարողացել են լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«44-օրյա պատերազմից հետո հակառակորդը օգտվելով իր ձեռք բերված պայմանավորվածություններից պարբերաբար փորձում է ինչ-որ ռազմական առավելություններ արձանագրել, որպեսզի փորձի դրանք վերածի քաղաքականի։ Վերջին հաշվով գնում են բանակցություններ, որտեղ տարբեր շահեր են բախվում իրար»,- շարունակեց Քոչարյանը՝ շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը ցույց են տալիս դիմակայության նոր որակներ։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հենց այդ դիմակայության արդյունքում հակառակորդին չի հաջողվել իր մտադրությունները զարգացնել։
«Իրենք ուզում են տեսնել հետպատերազմյան փուլում Հայաստանի զինված ուժերը ինչ վիճակում են։ Եվ եթե ամեն ինչ այնպես լիներ, ինչպես մեկ տարի առաջ, կուզեին նաև դիրքային բարելավման հասնել»,- շարունակեց Քոչարյանը։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից մի քանի ժամ շարունակ ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանական կողմը հայտնել է 1 զոհի և 1 վիրավորի մասին։

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: