Էրդողանի կուսակցության փոխնախագահն ԱՄՆ-ին ու Եվրոպային մեղադրել է ընտրություններին միջամտելու համար

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Թուրքիայի իշխող ուժի ներկայացուցիչները շարունակում են հակաարևմտյան հայտարարություններ հնչեցնել։ Մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության  փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին միջամտում են օտար ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու Եվրոպան, գրում է Gercek news-ը։

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Մուղլա նահանգում հանդիպման ժամանակ Յըլդըրըմը նաև պնդել է, թե ընտրությունների գործընթաց են ներթափանցել ահաբեկչական կազմակերպություններ և ընդդիմադիր «Ազգային դաշինքին» մեղադրել այդ խմբավորումների հետ միավորվելու համար։

Յըլդըրըմն արտաքին ուժերին մեղադրել է նաև հաշիվներ մաքրելու և ընտրություններին միջամտությամբ Թուրքիայի կայունությունը փորձերի համար։

Մուղլայի Ֆեթհիյե թաղամասում տեղի ունեցած երկրորդ հանրահավաքում Յըլդըրըմը զգուշացրել է, որ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից, քանի որ դրանք արատավորվել են «սատանաների» միջամտությամբ։

Հավելենք, որ Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Էմմա Չոբանյան